2021-ին ՀՀ-ն հյուրընկալելու է տասնյակ նոբելյան մրցանակակիրների, աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների
Հայաստանում հաջորդ տարի իրականացվելու է աշխարհի ամենամեծ գիտական, մշակութային փառատոնը, որի ընթացքում ՀՀ-ն հյուրընկալելու է տասնյակ Նոբելյան մրցանակակիրների, աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների: Ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, մեկ շաբաթ շարունակ աշակերտների, ուսանողների համար համար հանդես են գալու դասախոսություններով, կազմակերպվելու է տարաբանույթ միջոցառումներ:
Խոսելով բարեփոխումերի մասին, ԿԳՄՍ նախարարի ներկայացմամբ, հիմնական բարեփոխումները տեղի են ունենում հանրակրթության ոլորտում, անցած տարվանից մեկնարկած հանրակրթական պետական չափորոշիչները դրվել են քննարկման, որոշման նախագիծն կառավարության աշխատակազմում է, մոտ ժամանակներում կընդունվի:
Նա նշեց, որ ներկայում տեղի է ունեն առարկայական չափորոշիչների քննարկում, որը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է, որովհետև երբեք առարկայական չափորոշիչների նման քննարկում, նման բաց քննարկում չեն ունեցել: Ա. Հարությունյանի խոսքով, e-draft-ում նախագծերը ստացել են ավելի քան 2000 առաջարկ, ամենաքննարկվողներից են, քննարկումներում ներգրաված են եղել շուրջ 6000 ուսուցիչ, ակադեմիական շրջանակներից ստացել ենք տարբեր առաջարկներ:
Նրա ներկայացմամբ, ընթացքի մեջ են կրթության, մշակույթի, գիտության, երիտասարդության, սպորտի 2021-25 թթ ռազմավարության մշակման աշխատանքները:
Ա. Հարությունյանն ասաց, որ այս տարի ընդունվել է Նախադպրոցկան կրթության մասին օրենքը, որն ամբողջությամբ փոխվել է: Հանրակթրության մասին օրենքում համակարագային բնույթի փոփոխություններ են եղել:
Նախարարի կարծիքով, Բարձագույն կրթության և գիտության մասին օրենքն այս տարվա ամենամեծ բարեփոխումն է, որ տեղի է ունենալու, օրենքը կառավարությունում է, այս ամիս կուղարկվի ԱԺ: