Կրթություն, գիտություն 11:00 16/09/2020 Հայաստան

ԿԳՄՍ նախարարը՝ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին

«Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել, այս պահին զերծ կմնամ անդրադառնալու այդ հարցին»,- ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, ասել է` հիմնական պատճառն այն է, որ ձեր որդեգրած ուղին անհեռանկարային է: 

Նա նշեց, որ մի փաստ կարձանագրի. «Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, նա կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք,  շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում, դիրքորոշումներում  այն փաստերը, որոնք դրանց հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը: Նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել: Երբ որ լիներ նման քննարկում, կոնկրետացում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ»:

Հարց- Ուսանողները խնդրանք-պահանջով դիմել են կառավարությանը՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար:

Ա. Հարությունյան- Դիմումը հանձնվել է աշխատակազմին, խոսակցություն ունեցել եմ, որպեսզի այդ դիմումը փոխանցվի, տեսնենք, թե ինչ առաջարկներ են: Անպայման կքննարկենք, անհրաժեշտության դեպքում նաև քննարկում կլինի ուսանողների հետ:

Հարց- Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանը» բարձրացնելու է ձեր հրաժարականի հարցը, քաղաքացիների են հրավիրել ԱԺ մուտքի մոտ, ովքեր դեմ են ձեր պաշտոնավարմանը: Արդյո՞ք հիմքեր կան, որ ձեր պաշտոնավարման հարցը դրվի վարչապետի քննարկմանը: 

Ա. Հարությունյան- Եթե նման հիմքեր լինեն, մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին, ինքս դիմում կգրեմ:

Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է  այն հանգամանքի հետ, որ  այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հիմքը, հենքը չի հանդիսանալու, լինելու է  քննադատող, վերլուծող, իսկ քննադատող և վերլուծող սերունդը, եթե վերլուծի այդ շրջանակների  գործունեությունը,  ապա միանգամից որոշում կկայացանի, որ որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների, կեղծ  արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերն այլևս զրկvելու են մեր հասարակության մեջ որևէ աջակցությունից:

Կխնդրեմ մեր գործընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով, այսպես հրաժարականներով ինձ չվախեցնել, ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, ոլորտը բարեփոխելու առաքելություն եմ ստանձնել, ներկայում այդ առաքելությունն իրականացնում եմ, եթե ինքս կզգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ: Հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ: Հիմա իմ օրակարգում հրաժարականի հարց չկա: 

Հարց- Ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ձեր թիմի հետ, ԱԺ կրթության, գիտության մշակույթի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, նրա հանձնաժողովի անդամների հետ, ինչպե՞ս եք աշխատում իրենց հետ: Մեր տեղեկություններով բավականին լարված են ձեր հարաբերությունները հանձնաժողովի նախագահի, թիմի ներկայացուցիչների հետ: Պահանջ կա՞ հենց թիմից ձեր հրաժարականի վերաբերյալ:

ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի մասին երբևէ չեք խոսել, դիմում է գրել, վարչապետը չի ստորագրում, մի քանի անգամ նշվել է, որ Գոգյանը ձեր տեղակալ Գրիշա Թամրազյանի հետ է խնդիր ունեցել:

Ա.Հարությունյան- Հանձնաժողովի մեծ մասի հետ ունեմ լավ, շատ լավ հարաբերություններ: Հանձնաժողովի հետ քննարկումների, ոլորտի բարեփոխումներում տարաձայնությունների վերաբերյալ խոսել եմ թե ես, թե պարոն Հայրապետյանը: Հատկապես վերջին ամիսներին դրանց թիվը քիչ է, ունենք նորմալ աշխատանքային մթնոլորտ:

Թիմում չկա նման հարց, ես իմ հարաբերությունները քաղաքական թիմի հետ իրականացնում եմ տարբեր քննարկումների, ինստիտուցիոնալ գործիքների միջոցով, այդ ընթացքում նման հարց չի բարձրացվել:

Գոգյան- Թամրազյան հարաբերություններին չեմ ուզում անդրադառնալ, դրա համար պետք է հիմքեր լինեն:

Հարց- Թեստավորման ընթացքում պարզ դարձավ, որ ուսուցիչները պոլիկլինիկաներում չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, երեկ դպրոցներում ևս դա նկատվեց։ Նախարարությունն այս առումով ի՞նչ է անում, հատկապես, երբ ուսուցիչների մի մասն էլ չի թեստավորվել, արդյո՞ք նոր բռնկման վտանգ չկա։

Ա. Հարությունյան- Ցավոք, այդ մեկ-երկու դեպքերը, որոնք արձանագրվել են, այո, կան, և մենք պետք է միջոցներ ձեռք առնենք։ Ես դեռ նախորդ շաբաթ ասել եմ՝ չեմ ակնկալում, որ մենք 100%-անոց համապատասխանեցում ենք ունենալու սահմանված ուղեցույցին։ Բայց այն դպրոցները, որոնք մենք այցելել ենք թե՛ Երևանում, թե՛ մարզերում, ունեն ուղեցույցերին հիմնական համապատասխանում։ Հաճախումների թիվը ցույց է տալիս, որ իրականացվող միջոցառումներն ունեն աջակցություն, և աշակերտների հսկայական մեծ թիվն էլ է դա վկայում։

Առաջին օրվա ընթացքում մենք ունեցել ենք 97% հաճախելիություն։ Հասարակությունն ու ծնողներն ուզում են, որ դասապրոցեսն առկա լինի, և այն սահմանափակումները, որոնք կան, առաջին հերթին միտված են մեր ուսուցիչների և աշակերտների առողջությանն ու նոր բռնկումներ թույլ չտալուն։ Բացի այդ, մենք ամենևին չենք ցանկանում, որ ունենանք նոր լոքդաուններ և դպրոցները փակվեն։ Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա։

Հնարավոր է, որ դպրոցների, բուհերի վերաբացումից հետո թվերը որոշակի տատանում կտան, բայց, կարծում ենք՝ այն կանոնները, որ ունենք հիմա, թույլ չեն տա, որ այդ տատանումները մեծ լինեն և նոր բռնկումներ առաջանան։

Հարց- Հեռավար ուսուցմամբ սովորող երեխաները չեն կարողացել համակարգին միանալ, քանի որ սերվերների հետ կապված խնդիր է եղել, խնդրում եմ այդ երեխաների ծնողներին ասեք՝ ինչպե՞ս են նրանք շարունակելու ուսուցումը։

Ա. Հարությունյան- Մենք օգոստոսին իրականացրել ենք բոլոր այն երեխաների հեռավար ուսուցումը, որոնք նախորդ կիսամյակ դուրս էին մնացել գործընթացից։ Հիմա համակարգը մեկնարկել է, և ամսի 15-ից այն լիարժեք աշխատում է, և երեխաները կարող են լիարժեք ներգրավվել գործընթացում։ Այս պահին 2500 հոգի մասնակցում է հեռավար դասերին, բայց յուրաքանչյուր աշակերտ մեզ համար կարևոր է, և նրա կրթության իրավունքն ապահովելը մեր առաջնահերթություններից է։ Համակարգը գործարկված է, գուցե 1-2 օր հապաղում լինի։ Վստահ եղեք, մենք ամբողջապես կապահովենք համակարգի հասանելիությունը։

Հարց- Արդյո՞ք պատրաստվում եք վերանայել 6-12 տարեկան երեխաների դիմակ կրելու վերաբերյալ որոշումը։ Ինչպե՞ս եք վերաբերում դիմավահանների կիրառմանը դպրոցներում։

Ա. Հարությունյան- Դիմակների առումով ես ասել եմ, որ մենք հետևում ենք ԱՆ կողմից սահմանված ցուցումներին, այս շաբաթվա ընթացքում իրավիճակին կհետևենք։ Ուղեցույցը հընթացս կարող է փոփոխությունների ենթարկվել, իսկ դիմակների կրման վերաբերյալ այս պահին լուրջ բողոքներ չենք ստացել։ Հիմնականում առկա բողոքներն են, որ երեխաների մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ, բայց մենք համագործակցում ենք նաև ԱՀԿ-ի հետ։

1-12 դասարաններում սովորողները մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, և ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգ, որն ազդելու է մեր սերունդների առողջության վրա։ Ես այս խելագարության կանխավարկածը չեմ կարող հասկանալ։

Հարց- Ուսուցիչների քանի՞ տոկոսն է թեստավորվել, և քանիսի՞ մոտ է հաստատվել հիվանդությունը։

Ա. Հարությունյան- Ամսի 10-ի դրությամբ մենք ունենք 6000 թեստի արդյունք, որը ցույց է տալիս, որ վարակվածների թիվը մոտավորապես 1% է, ինչը շատ լավ արդյունք է մեզ համար։ Դա փաստում է, որ մեր ուսուցիչները շատ գիտակից են այս առումով և ունեն սոցիալական շատ մեծ պատասխանատվություն։ Եվ շատ լավ է այն, որ մենք չենք ունենա իրավիճակ, երբ ստիպված կլինենք փոխարինել այդ ուսուցիչներին։ Այս փուլից հետո ևս մենք կնախաձեռնենք ստուգումներ դպրոցներում, որ այդ շղթան կտրենք։

Եթե մենք հիմա ուսուցիչներին ստուգում ենք, դա նշանակում է, որ դպրոցը բավականին երկար ժամանակ ապահովված է բռնկումներից, քանի որ մենք չենք թողնում, որ ուսուցիչների միջոցով վիրուսը մտնի դպրոց։ Իսկ երեխաների շրջանում տարածվածությունը փոքր է։ Ինչ վերաբերում է բուհերում թեստավորման հարցին, ապա չի քննարկվել։

Հարց- Սպորտսմենների 2021 թվականի թոշակները և պատվովճարները հիմնված են լինելու 2020 թվականի արդյունքների վրա, բայց այս տարի կարծես մրցումներ չեն լինում, ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը։

Ա. Հարությունյան- Հասկանում ենք, որ սպորտն ունի իր առանձնահատկությունները, և մեծ դադարները կարող են վատ ազդել։ Բայց կարծում եմ, մենք կկարողանանք առաջ շարժվել և լավ արդյունքներ գրանցել։ Եվ, հույս ունենք՝ այն հավաքները, որ պետք է լինեն հաջորդ տարի, դրանց մասնակիցները լուրջ արդյունքներ կունենան։ Նրանք իրենց մարզավիճակը բավականին երկար ժամանակ է՝ վերականգնում են։

Այո, մենք խնդիր ունենք ոչ միայն պատվովճարների հետ կապված, այլ, օրինակ, տարվա տասը լավագույն մարզիկներին որոշելու հարցում։ Հիմա տարբեր չափորոշիչներ ենք մշակում, որ ավելի օբյեկտիվ ներկայացնենք 2020-ի պատկերը։

Հարց- Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց հավաքականի վերջին հավաքին, ի՞նչ տեղեկություն ունեք այս մասին։ Հատկապես այն դեպքում, երբ Ձեր հրաժարականը պահանջողները շեշտում են, թե դուք անտեղյակ եք սպորտի ոլորտից։

Ա. Հարությունյան- Ես ավելի հակված եմ ընդունելու այն դիրքորոշումները, որոնք ներկայացրել են ոլորտի պատասխանատուները, մասնավորապես՝ ֆեդերացիայի նախագահը, և գլխավոր մարզիչը։ Եվ եթե չեմ սխալվում, հաջորդ հավաքին Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի։

Հարց- Արդեն երկրորդ պաշտոնյան է, որ իր հրաժարականի մասին խոսելիս որպես պատճառ սլաքներն ուղղում է ԿԳՄՍ նախարարի կողմ։ Արդյո՞ք դա մտահոգիչ փաստ չէ։

Ա. Հարությունյան- Իհարկե մտահոգում է, քանի որ դա լրացուցիչ տարբեր ֆոներ է ստեղծում, ինչն էլ լրացուցիչ լարվածություն է առաջացնում։ Առաջին պաշտոնյայի հետ կապված ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, Արսեն Ջուլֆալակյանի գործընթացի հետ կապված էլ այսօր արդեն խոսեցի։

Հարց- Դուք ասացիք՝ պնդումները, թե կրթական չափորոշիչները ակադեմիականների հետ չեն քննարկվել, սուտ են, բայց, այնուամենայնիվ, Հայոց պատմության չափորոշիչների մասով ԵՊՀ-ի և ՀՊՄՀ-ի պատմության ֆակուլտետները հայտարարել են, որ իրենք այդ «ապազգային» չափորոշիչները հանրայնացնելուց հետո են տեղեկացել, այս դեպքում ո՞ւմ հետ են քննարկվել Հայոց պատմության նոր չափորոշիչները։

Ա. Հարությունյան- Երբ մենք առարկայական չափորոշիչները դրել ենք շրջանառության մեջ, ասել ենք, որ դա աշխատանքային տարբերակն է։ Խնդրում եմ եզրույթները հստակ ֆիքսել։ Եթե դա նույնիսկ նախագիծ չէ, նշանակում է, որ ցանկացած ոք կարող է պրոցեսի մեջ ներգրավվել։ Նա պետք է ուղղակի վերցնի թուղթ ու գրիչը և ասի՝ սա լավ է, սա վատ է։ Եթե ոմանք չափորոշիչների մշակումը, կամ չափորոշիչները որակել են ապազգային..., ապա եթե ազգային է դասագրքերում պատմության կեղծումը՝ անցած երեսուն տարիներին, ապա այո, թող մեզ անվանեն ապազգային, իրենց՝ պատմություն կեղծելը՝ ազգային։ Բայց, իմ կարծիքով, մենք հակառակ իրավիճակն ունենք։ Իսկ որոշ շրջանակների արձագանքի պատճառն այն է, որ նրանք զրկվել են կրթության բյուջեի կերակրատաշտից օգտվելուց, որին մոտ են եղել տասնամյակներ շարունակ, ստացել են հոնարարներ՝ այդ թվում նախկին ռեժիմի համար պատմության դասագրքեր կեղծելով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից»
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}