«Կասպերսկի». Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում համակարգիչների օգտատերերի վրա կտրուկ ուժգնացել են
Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,3%-ը 2020-ի երկրորդ եռամսյակում բախվել են իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Վրաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%: Այս մասին հայտնում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը:
Հայաստանում այն օգտատերերի բաժինը, որոնք 2019-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել են ֆինանսական համակարգչային գրոհենրի, կազմել է 0,5%, իսկ Վրաստանում և Ադրբեջանում 0,7%։
2020-ի ապրիլ-հունիսին ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի աշխարհում ամենամեծ բաժինը գրանցվել է Թուրքմենստանում՝ 7,5%, որին հաջորդում են Ուզբեկստանը (5,7%) և Տաջիկստանը՝ (5,6%)։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2020-ի երկրորդ եռամսյակում հետ են մղվել աշխարհի 181 725 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 228 206-ի փոխարեն։
Կիբեռահանցագործները դեպի օգտատերերի բանկային ռեկվիզիտներ և փողեր ճանապարհ են հարթում բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի կեղծ վեբ-էջեր ստեղծելու, ինչպես նաև սպամի, ֆիշինգի և ստեղնաշարային լրտես ծրագրերի միջոցով։ Նրանց հիմնական նպատակն է օգտատերերին դրդելը, որ նրանք տնային և կորպորատիվ համակարգիչներ ներբեռնեն բանկային տրոյական ծրագրեր, որոնք չարագործներին են ուղարկում բանկային քարտերի և վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունը։
Փորձագետները համարում են, որ տրոյական ծրագրերից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը. ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները և դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։
Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն, կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում, սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար և ավտոմատ ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաքիչը Հարավային Կովկասում գրոհում են Հայաստանի օգտատերերին
- «Կասպերսկի». Transparent Tribe-ն ամբողջ աշխարհով մեկ լրտեսում է պետական և ռազմական կազմակերպությունների աշխատակիցներին
- «Կասպերսկի». Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նվազել է
- «Կասպերսկի». Հայաստանում վնասաբեր ԾԱ-ն ավելի հաճախ հանովի կրիչների միջոցով է ներթափանցում սարքեր
- «Կասպերսկի». Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդը բախվել է սոցիալական վարկանիշների հետևանքներին
- Կասպերսկի. Չարագործները վնասաբեր ծրագրեր են տարածում Netflix-ի սերիալների անվան տակ
- «Կասպերսկի». Բրազիլական բանկային վնասաբեր ծրագրերն աշխարհով մեկ գրոհում են օգտատերերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան