ՀՅԴ երիտասարդները սպասում են կառավարության առաջիկա նիստին
ՀՅԴ երիտասարդական կազմակերպության՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով երթն ավարտվել է, վերջնական հանգրվանը ԿԳՄՍ նախարարությունն էր։
Երթի ավարտից հետո նրանք հայտարարեցին, որ սպասում են Կառավարության առաջիկա նիստին,որում հույս ունեն պիտի քննարկվի նախարարի հրաժարականի հարցը։
«Հետո կհասկանանք մեր քայլերի հերթականությունը»,-հավելեցին նրանք։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ երիտասարդների Մատենադարանի հարակից տարածքից կազմակերպել էին «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ։ Երթի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով։
Երթի կազմակերպիչները նշում են. «ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անավան տակ վարվող ապազգային քաղաքականության համար պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը»։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն կենտրոկան վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողներին ասել, որ ունեն վճռականություն 11 ամիս առաջ մեկնարկած շարժումը հասցնելու տրամաբանական ավարտին։
Նշենք նաև, որ այսօր նախարարի հրաժարականի պահանջով ԱԺ-ում հարցապնդում էր կազմակերպել նաև ԼՀԿ-ն։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանն ու ողջ ՔՊ կուսակցությունը հեղափոխության գաղափարի պղծողներն են. Կարպիս Փաշոյան
- «Երբ ամեն անգամ բողոքի ձայն է բարձրանում, Հարությունյանը սպառնում է քրեական գործերով»
- Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԲՀԿ-ն դուրս կգա փողոցային պայքարի. Իսայան
- Իր ինքնության եսից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականին. Զոհրաբյանը՝ Հարությունյանին
- Լո՞ւրջ եք ասում, որ ուսուցիչները վախի մթնոլորտում են. Արայիկ Հարությունյան
- Ու մտահոգ այս «յարուսը» ժամանակին չէր մտահոգվում. ԿԳՄՍ նախարար
- Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը. Խաժակյան
- Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն հեղափոխության առաջնորդներից մեկը լինելու համար. Անի Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին