Լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները
Արևելյան Միջերկրածովում լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ծովային սահմանները ճշգրտելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Աթենքում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Միցոտակիսը նշել է, որ եթե հնարավոր չլինի հասնել պայմանագրի կնքմանը, ապա խնդիրը պետք է տեղափոխել Հաագայի միջազգային դատարան: Նա ասել է նաև, որ Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագիրը պետք է լինի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Միցոտակիսը սխալ է համարել Հունաստանի ու Կիպրոսի, ինչպես նաև եվրոպական երկրների դեմ Թուրքիայի կիրառած կոշտ հռետորաբանությունը:
«Թուրքիայի գործողություններն ու հռետորաբանությունը չի նպաստում Արևելյան Միջերկրականում բոլորի ձգտած երկխոսության համար հող ստեղծելուն»,- ասել է Հունաստանի վարչապետը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում (հունական կղզիների մոտ) Թուրքիայի նավթագազային որոնումների պատճառով էլ ավելի են սրվել հույն-թուրքական հարաբերությունները:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-Թուրքիա հարաբերությունները «ջրբաժանային» փուլում են. ԵՄ գլխավոր պատվիրակ
- Մարին Լը Պեն․ Թուրքիայի նախագահը դիմում է սադրանքների
- Զոհրաբ Մնացականյան. Մենք ականատես ենք լինում Թուրքիայի կողմից ռազմական կուտակման փորձերի
- Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը կարևոր է, բայց սպառնալիքներ չեն հանդուրժի
- MED-7. Եվրոպական միջերկրածովյան երկրները Թուրքիային պարտադրում են կարգուկանոն և խաղաղություն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան