«Հրապարակ». Երևանի հանրակրթության վարչության պետի ԺՊ նշանակված Կարեն Սարգսյանը որևէ կապ չի ունեցել տվյալ ոլորտի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի կարգադրությամբ, դասախոս Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Սա մի վարչություն է, որն աշխատում է մանկապարտեզների, դպրոցների հետ, սակայն, ինչպես նորանշանակ ԺՊ-ի տվյալներից հասկացանք, նա որևէ կապ չի ունեցել այդ ոլորտների հետ, երբևէ դպրոցում չի աշխատել, հանրակրթության և նախակրթարանների հետ գործ չի ունեցել։
Նորանշանակը սոցիալական կառավարման մասնագետ է, ՖԲ-ում բիզնես վարելու «դասեր է տալիս», սովորեցնում, թե ինչպես գրանտ գրել։ Նրա նշանակումը երեկ ողջունել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում