Ջավախքի 290 ուսանող Հայաստան մեկնելու թույլտվություն է ստացել
Վրաստանի քաղաքացի շուրջ 290 ուսանող, որոնք սովորում են Հայաստանում, վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն են ստացել: Այս մասին գրում է Jnews կայքը։
Ուսանողները վրաց-հայկական սահմանը պետք է հատեն Սադախլոյի անցակետով:
Նշենք, որ Վրաստանի քաղաքացի ուսանողներին, որոնք սովորում են Հայաստանում, թույլտվություն պետք է տրամադրի Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Թե ինչո՞ւ է պետական այս ատյանը ձգձգում թույլտվության տրամադրումը, հարցական է:
Սեպտեմբերի 14-ին, Jnews-ի հետ զրույցում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից վստահեցել է, որ իրենք հնարավորինս արագ կարձագանքեն ուսանողների դիմումներին: Սակայն, գրեթե երկու շաբաթ է ուսանողների տվյալները գտնվում են ԱԳՆ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռքահայ դիմորդները Հայաստան մուտք կգործեն առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման
- Հայաստան մեկնելու համար ուսանողները պետք է դիմեն Վրաստանի ԱԳՆ