
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 2758 դեպք:
Ապաքինվել է ևս 31 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1412:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6633 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին