ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանում. առևտրական
Առևտրականները կրկին Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել Կառավարության որոշումը, ըստ որի՝ ապրանք ներմուծելիս մաքսատուրք վճարելու կարգը փոխվում է՝ յուրաքանչյուր ապրանքի համար առանձին հարկում է իրականացվում։ Հիշեցնենք, որ մինչ այս հարկումն իրականացվում էր՝ ըստ ապրանքի քաշի։
«Երեկվան նախորդող օրվա ընթացքում մենք արձանագրել ենք ապրանքի գնի 60-100 տոկոս թանկացում։ Ու մենք առաջարկում ենք, որ եթե անգամ թանկացնում են տուրքը, ֆիքսված արժեք ներդնեն։ Էսպես չի լինի։ Արդեն իսկ բարդ էր մեզ համար աշխատելը, հիմա կրկնակի, եռակի բարձրացնում են։ Ուստի պահանջում ենք, որ վարչապետը մեզ հանդիպի ու կոնկրետ լուծում տա մեր բարձրացրած հարցին։ Այսպես հաստատ չենք կարողանա աշխատել»,- իրենց խնդիրն ու պահանջը ներկայացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա պնդմամբ, այժմ հարցը ոչ միայն ակցիային մասնակցող մարդկանց է վերաբերում, այլ՝ բոլոր տնտեսվարողներին.
«Սա միայն իմ հարցը չի, բոլոր տնտեսվարողների հարցն է։ Պետք է բոլորով հավաքվեն, գան, որ մեր հարցին լուծում տրվի։ ՊԵԿ նախագահն ասում է, թե առարկություններ չկան, ճիշտ չէ. այսքան մարդ հավաքվել է, քանի որ առարկություններ կան, անհամաձայնություններ կան»։
Ակցիայի մասնակիցները հիշեցնում են, որ երկու հանդիպում են ունեցել ՊԵԿ ներկայացույցիչների հետ, սակայն որևէ արդյունք չի եղել, իրենց խնդիրը որևէ լուծում չի ստացել։ Նրանց խոսքով, հատկապես այս ճգնաժամային պայմաններում ապրանքների գները բարձրացնել հնարավոր չէ, իսկ իրենք ստիպված են կրկնակիից ավելի թանկացնել ապրանքի գինը։
«Որևէ երկրում այսպիսի բան չի եղել։ ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանում, բոլորը նեղսրտած ու վրդովված են»,- շեշտեց ակցիայի մասնակիցը։
Նա նշեց, որ այս անգամ ցանկանում են վարչապետին հանդիպել, քանի որ տնտեսվարողների մոտ առկա անորոշությունները ոչ միայն չեն փարատվում, այլ՝ օր օրի ավելանում են, իսկ իրենց հստակ պատասխան է պետք։
Հարակից հրապարակումներ`
- Հագուստ ներկրող հարյուրավոր առևտրականներ գործազուրկ կդառնան. Պարսյան
- «Ժողովուրդ». Առևտրականների մոտ ՊԵԿ-ի գործողությունները «ռեյդ» են, իսկ ՊԵԿ-ում՝ ամենօրյա աշխատանք
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան