16.09.2020. Կորոնավիրուսի 257 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
Երեկ Հայաստանում կատարվել է 4135 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք: Առողջացել է 128 մարդ:
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն` առողջացած, մահացել է 1206 մարդ, որից 283-ն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 923-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան