«Հրանտ Դինքի» անվան միջազգային մրցանակն այս տարի շնորհվել է իրավապաշտպան Օսման Քավալային
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Հրանտ Դինք հիմնադրամի» 12-րդ միջազգային մրցանակաբաշխությունը։ Այս տարվա մրցանակակիներ դարձան Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպան և գործարար Օսման Քավալան և եգիպտացի կանանց իրավունքների պաշտպան Մոզն Հասանին: Այս մասին գրում է bianet-ը։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել աշխարհի բազմաթիվ ֆեմինիստներից մեկը, ովքեր ստացել են այս մրցանակը՝ կանանց և այլ խոցելի խմբերի նկատմամբ խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի համար», - ասել է Մոզն Հասանը:
Օսման Քավալան բանտից ուղղված իր նամակում շեշտել էր միջմշակութային երկխոսության կարևորությունը՝ խաղաղության հաստատման համար. «Կարծում եմ, որ հասարակության տարբեր շերտերի և տարբեր երկրներում ապրողների նախապաշարմունքները կարելի է հաղթահարել՝ օգտագործելով միտքը, հաղորդակցվելը և լսելը»:
Մրցանակաբաշխությունն անցկացվել է Հրանտ Դինքի ծննդյան 66-ամյակի օրը։
Մրցանակաբաշխությանը Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, կատարել է «Ես բլբյուլ եմ» երգը, որն ամուսնու ամենասիրելի երգերից մեկն էր (տեսանյութի 1:12:48 վայրկյանին)։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվեց 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլում «Ակօս» թերթի խմբագրատան առջև։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան