Կանանց, լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունքներ. Էդմոն Մարուքյան
ԱԺ նիստում վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է` ոստիկաները դիմակ չդնելու համար բռնի ուժով քաղաքացիներին, որոշ դեպքերում նաև կանանց, լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունքներ:
Պատգամավորը նկատեց, որ ոստկանությունը լավագույն դեպքում կարող է քաղաքացուն տուգանել և դատապարտեց այդ ոչ իրավաչափ քայլերը՝ կոչ անելով ծառայողական քննություն իրականացնել փաստերի վերաբերյալ:
«Դուք ասում եք, որ չեք եկել իշխանության՝ իշխանության է եկել ժողովուրդը: Հիմա այդ ժողովրդին փողոցներում նման ձևով անարգում և նրանց իրավունքները ոտնահարում են»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը և ԱԺ նախագահին առաջարկեց նույնպես դատապարտել երևույթը և միանալ ծառայողական քննություն իրականացնելու կոչին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն արձագանքեց Էդմոն Մարուքյանին և առաջարկեց դատապարտելուց առաջ հասկանալ, թե ինչ է եղել: Վերջինս հավաստիացրեց, որ բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն:
«Բայց ասեմ, որ բոլոր տեսանյութերում ներկայացվածը, շատ կարճ մոնտաժված, հատուկ սարքված տեսանյութեր են և նախապատմությունը ոչ մեկը չգիտի, թե ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը»,- հայտարարեց խորհրդարանական մեծամասնության պատգամավորը և առաջարկեց սպասել ծառայողական քննության արդյունքներին, որից հետո կամ կդատապարտեն ոստիկանությանը կամ կասեն՝ ապրեք, որ լավ եք աշխատել:
«Տեսական ասել, որ դատապարտում ենք ոստիկանությանը, կամ քաղաքացո՞ւն, այդպես ո՞նց կլինի: Կոնկրետ իրավիճակ կա: Ոստիկանն էլ է քաղաքացի, քաղաքացին էլ է մերը, ոստիկանն էլ է մերը, սա մեր պետությունն է և մենք պետք է հարգենք սահմանված օրենքները և նորմերը»,- իր կողմից արձագաքներ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում