Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են լինելու. Դավիթ Տոնոյան
ԱԺ հարցուպատասխանի ժամին, մինչև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանին հարցին արձագանքելը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել այսօր սահմանին զոհված զինծառայողի հիշատակը:
Նախարարը հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ-ն իրականացնում է ամրաշինական աշխատանք, որպեսզի որոշակիորն չեզոքացնի հայկական դիքապահների և դիրքերի գերակայությունը և առավելությունը և այդ պատճառով օգտագործում է տարբեր տրամաչափերի զենք: Ըստ նախարարի, արդեն երկու շաբաթ է, ինչ այս իրավիճակն է:
«Մենք տեղեկատվական զսպվածություն էինք ցուցաբերել, երեկ ադրբեանցիները, ունենալով վիրավոր, ահազանգեցի այս խնդրի վերաբերյալ»,- հայտնեց նախարարը և հավելեց, որ ամբողջ այս տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչին:
«Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ»,- շեշտեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Ցավով արձանագրելով, որ հայկական կողմն այսօր զոհ է ունեցել՝ Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր մտահոգությունը, բարձրացրել է զգոնությունը: Այդ մտահոգությունները մեր համար կանխատեսելի էին, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը:
Պաշտպանության նախարարը հայտնեց, որ հուլիսյան գործողությունների դադարից հետո սահմանի տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են:
«Հույս ունենք, որ մեր ԶՈՒ համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողություններն համարժեք են լինելու»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը: