Առևտրականներն ԱԺ դիմաց են
ԱԺ դիմաց այսօր հավաքվել են առևտրականներ, մասնավորապես հագուստ և կոշիկ ներկրողներ ու վաճառողներ, որոնք դեմ են մաքսային նոր կանոնակարգումներից, գնային քաղաքականությունից: Նրանցից մի քանի հոգի հանդիպեցին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի և այլ պատգամավորների հետ։
«Պարոն Թունյանը մեզ լսեց, մենք ներկայացրեցին մեզ հուզող բոլոր հարցերը: Ասաց, որ կկապնվի ՊԵԿ հետ, կփորձեն այնպես անել, որ ժողովրդի համար լավ լինի: Խոստումներ չեն տվել, չեն ասել, որ 100 տոկոսով մեր խնդիրները կլուծվեն:
Բայց իրենց ձեռքում բան չկա»,- հանդիպումից հետո ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նշեց, որ իրենց համար դրական պատասխան կլինի այն, որ գործեն նախկին կարգերը: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե վաղն իրենց դրական պատասխան չտան, կրկին հավաքվելու են ուրբաթ:
«Ինձ թվում է, այո, դրական պատասխան կստանանք, որովհետև մենք ենք վստահություն տվել, ընտրել իրենց, ինձ չի թվում, որ կանտեսեն մեզ»,- ասաց քաղաքացին:
Նա ընդգծեց, որ տնտեսկան ճգնաժամի ժամանակ հարկային բեռի ավելացումը խնդիր է:
Հիշեցնենք, որ նրանք արդեն ակցիաներ իրականացրել են կառավարության, ՊԵԿ դիմաց՝ կրկին նույն պահանջով, սակայն դեռ իրենց հարցերի լուծումներ, ինչպես նշում են, չեն ստացել:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանում. առևտրական
- Հագուստ ներկրող հարյուրավոր առևտրականներ գործազուրկ կդառնան. Պարսյան
- ՊԵԿ. Ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ
- ՊԵԿ նախագահի տեղակալ. Կարող ենք փաստել, որ խնդրին լուծում չտրվեց
- ՊԵԿ-ը՝ հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ
- Քաղաքացիներին չգոհացրեց ՊԵԿ պատասխանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան