Մարտից ի վեր 366 լրագրող է մահացել COVID-19-ից
Վարակը խլեց լրատվամիջոցների աշխատողների կյանք 47 երկրներից: Բացի այդ, սպանվել է եւս 54 լրագրող: Այս մասին գրում է korrespondent-ը։
Մարտից ի վեր, աշխարհի 47 երկրներում առնվազն 366 լրագրող է մահացել կորոնավիրուսից: Այս մասին հայտնել է «Press Emblem Campaign»-ը (PEC) սեպտեմբերի 16-ին:
«Մարտի սկզբից կորոնավիրուսից մահացել է առնվազն 366 լրագրող՝ 47 երկրից: Բացի այդ, հունվարից 54 լրագրող է սպանվել տարբեր պատճառներով: Այս տարի սպանված լրագրողների ընդհանուր թիվը 400-ից ավելին է», - ասել է PEC-ի գլխավոր քարտուղար Բլեզ Լեմպենը:
Լեմպենը նշել է, որ վերջերս Հնդկաստանում արձանագրվել է համաճարակի պատճառով լրատվամիջոցների աշխատողների մահվան կտրուկ աճ:
Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, համաճարակը 205 լրագրողի կյանք է խլել Լատինական Ամերիկայում, 90-ը՝ Ասիայում, 28-ը՝ Եվրոպայում, 22-ը՝ Աֆրիկայում և 21-ը՝ Հյուսիսային Ամերիկայում: Լրագրողների մեծ մասը զոհվել է Պերուում՝ 82, որին հաջորդում են Էկվադորը՝ 40 լրագրող, Հնդկաստանը՝ 36, Բանգլադեշը՝ 31, Մեքսիկան՝ 26, Միացյալ Նահանգները՝ 20, Բրազիլիան՝ 19 և Պակիստանը՝ 10, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան և Նիգերիան՝ յուրաքանչյուրը 8 լրագրող:
Կազմակերպությունն ընդգծում է, որ կորոնավիրուսից լրագրողների մահվան փաստացի թիվն ավելի մեծ է, քանի որ որոշ երկրներ չեն հայտնում նրանց մահվան մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում