Լո՞ւրջ եք ասում, որ ուսուցիչները վախի մթնոլորտում են. Արայիկ Հարությունյան
«Լո՞ւրջ եք ասում, որ ուսուցիչները վախի մթնոլորտում են, ամենայն պատասխանատվությամբ եմ Ձեզ ասում, 30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան այսօր է»,-«Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարարը՝ պատասխանելով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի պնդմանը, որ դպրոցներոմ վախի մթնոլորտ է տիրում: Նախարարը որպես փաստարկ առաջարկեց կարդալ ֆեյսբուքյան իր էձում ուսուցիչների գրած մեկնաբանությունները:
«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը հայտարարեց, որ նախարարն ուզում էր ունենալ սերունդ, որը կունենա կոնկրետ քաղաքական ուղղություն, կմերժի կոնկրետ քաղաքական ուժերին, բայց նրա գործողությունները, չի համապատասխանում խոսքերին, քանի որ դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ, մյուս կողմից էլ մարդիկ հեռացվում են դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներից՝ քաղաքական նկատառումներով: Գորգիսյանը պնդեց, որ այդ հեռացվածների մեղքը նույնիսկ իրենցը չեն, այլ բարեկամինը, քանի որ նախարարին դուր չի եկել բարեկամի ելույթը։
«Մարդիկ այդ պատճառներով հեռացվում են, դպրոցներում շարունակում է նույն կերպ տիրել վախի մթնոլորտ»,-հայտարարեց Գորգիսյանը և հավելեց, որ նախկինի նման ուսուցիչները զանգում, բողոքում են, բայց ցանկանում են մնալ անանուն:
Գևորգ Գորգիսյանը նաև նախարարին հարցրեց, թե ԿԳՄՍ նախարարության այդ փոփոխություններով ինչպիսի քաղաքացի, հանրություն է ուզում ունենալու։
Հարությունյանը պատասխանեց, որ ուզում է ունենալ իր ազատությունները, իրավունքները և պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի:
«Եվ հենց այս ձևակերպումն է, որ որոշ շրջանակների խանգարում է, քանի որ եթե այսպիսի քաղաքացի ունենք, այլևս այդ խմբերը որևէ աջակցություն չեն կարող ունենալ, քանի որ այն արժեքները, որոնք նրանք դավանում են, քննադատվելու են նոր սերնդի կողմից»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին