Իր ինքնության եսից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականին. Զոհրաբյանը՝ Հարությունյանին
«Ես հասկանում եմ, որ մանիպուլյացիան իշխանության ամենասիրած գործիքն է, բայց ես շղթայված ու ժնջիլապան նկար ցույց չեմ տվել, ցույց եմ տվել օրիգինալ նկարներ, և դրանք, այո, ինձ համար երեխայի իրավունքների խախտում են»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենիգբարյանի հայտարարությանը, թե Զոհրաբյանը ժնջիլապատ, շղթայված նկարներ է խորհրդարանում ցուցադրել։
Հիշեցնենք, որ երեկ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից ցուցադրեց դպրոցահասակ երեխաների նկարներ, որոնք իրենց համար գծանշված հատվածներում էին կանգնել և թելը ձեռքներին սպասում էին դպրոց մուտք գործելու իրենց հերթին։ Պատգամավորն այդ քայլը որակել է որպես երեխաների իրավունքների կոպիտ խախտում։
«Կամ դուք, պարոն Հարությունյան, հարցնում եք՝ լո՞ւրջ եք ասում, որ դպրոցներում վախի մթնոլորտ կա, այո՛, լուրջ ենք ասում։ Հանձնարարեք Ձեր օգնականներին, թող մի հատ ստուգեն՝ ինչպես են Ձեր տնօրենները ընդհուպ վերահսկում ուսուցիչների սոցիալական գրառումներն ու լայքերը։ Բազմաթիվ ուսուցիչներ ինձ դիմել են, ես նույնիսկ անհարմար կզգամ հիմա, որովհետև ձեր նման սովորություն չունեմ մեսսենջերում փորփրել և մարդկանց գրածները հրապարակել...։ Ուսուցիչներն ասում են՝ վախենում ենք, որովհետև տնօրենը կանչել և ասել է՝ հլը մի հատ համարձակվեք գրառում անել։ Պարո՛ն Հարությունյան, դուք տապալել եք այն ամենն, ինչ վստահվել է Ձեզ»,-շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ պատգամավորի, ԿԳՄՍ նախարարի իրականացրած «ռեֆորմները» այնպես են դրսևորվել, ու 20 բալ ստացած դիմորդը կարող է չընդունվել, և 7 բալ ստացած դիմորդը կարող է դառնալ ուսանող։
«Կամ հայագիտության դեմ ուղղված Ձեր անհասկանալի խացակրաց արշավանքը, բոլոր որոլտներում, ինչպես այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Ձեր գաղափարակիցը, ֆեյլ է՝ ձախողում։ Բայց, ժամանակակիցը հակաէսթետիկի ու այլասերվածության էպատաժային քարոզչությունը չէ, ու ավանդականը անախրոնիզմ չէ, իր ինքնության եսից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականին, իր ինքնության հանդեպ հիստերիկ բարդույթներ ունենալը բնորոշ է չկայացած գործիչներին։ Մենք միանում ենք Ձեր հրաժարականի պահանջին»,- շեշտեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանն ու ողջ ՔՊ կուսակցությունը հեղափոխության գաղափարի պղծողներն են. Կարպիս Փաշոյան
- Դուք ձեր տնեցիներով հավաքվեք, ինչ ու ոնց ուզում եք, արեք. պատգամավորը՝ նախարարին
- Ձեր՝ հեղափոխական խմբի առաջնորդ լինելու թեզը բաժակաճառ է բոլորի համար. Անի Սամսոնյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Ու մտահոգ այս «յարուսը» ժամանակին չէր մտահոգվում. ԿԳՄՍ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին