Արայիկ Հարությունյանն ու ողջ ՔՊ կուսակցությունը հեղափոխության գաղափարի պղծողներն են. Կարպիս Փաշոյան
«Եթե հարցը դիտարկենք Արայիկ Հարությունյանի վառ երևակայության համատեքստում, ապա հեղափոխության առաջնորդը ես եմ, այլ ոչ թե՝ ինքը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարպիս Փաշոյանը։
«Երբ ես 2016-17 թթ․ Հրապարակ օրաթերթի էջերում գրում էի հեղափոխության անհրաժեշտության մասին, ինքը հեգնում էր հեղափոխության գաղափարն ու զբաղված էր շուկայում ձուկ վաճառողների հետ բռնոցի խաղալով։
Իսկ եթե լուրջ, ապա Արայիկ Հարությունյանն ու ողջ ՔՊ կուսակցությունը հեղափոխության գաղափարի պղծողներն են։ Հավատացնում եմ, հեղափոխականության գաղափարը հայկական միջավայրում այն աստիճան է արժեզրկվել, որ մոտ ապագայում դժվար թե վերականգնվի»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակը չափազանց լուրջ է ու վտանգավոր. Կարպիս Փաշոյան
- Վարչապետն ամեն ինչից տեղյակ է. Կարպիս Փաշոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին