Բիլ Գեյթս․Կորոնավիրուսն աշխարհը զարգացումից 20 տարով հետ է մղել
Ըստ «Բիլ Գեյթս» հիմնադրամի, «Covid-19» համաճարակն աշխարհը հետ է մղել զարգացումից 20 տարով: Աշխարհն աղետալիորեն պատրաստ չէ նոր վիրուսի մեկ այլ համաճարակի, ասում է ԱՀԿ-ն ու Համաշխարհային բանկը։ Այս մասին գրում է BBC-ն։
Սակայն լավ նորությունն այն է, որ Կալիֆոռնիայում սինթեզվել է արհեստական սպիտակուցի մոլեկուլ, որը կարող է արդյունավետ լինել Covid-19-ի բուժման համար:
Բիլ Գեյթսի հիմնադրամի փաստաթղթում ասվում է, որ համաճարակի մի քանի ամիսները արդյունավետորեն փոխեցին այն արդյունքները, որին տարիներ շարունակ ձգտում էին միջազգային կազմակերպությունները: Այս ընթացքում ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվն աճել է յոթ տոկոսով: Բացի այդ, մոլորակի վրա այլ հիվանդությունների դեմ պատվաստված մարդկանց թիվը իջել է 1990-ականների մակարդակի:
Չնայած այս ամենին, Գեյթսն ինքը վստահ է, որ կորցրածը կարող է փոխհատուցվել երկու-երեք տարվա ընթացքում, պայմանով, որ զբոսաշրջության արդյունաբերությունը հարություն առնի, և Համաշխարհային բանկը վարկեր տրամադրի տուժած երկրներին՝ վերականգնման համար:
Covid-19-ով վարակվածների թիվը մոլորակի վրա մոտենում է 30 միլիոնի: Համաճարակի սկզբից ի վեր մահացությունների թիվը կազմում է 929 հազար մարդ: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ վերականգնվել է շուրջ 30 միլիոն մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան