Դինքի հիմնադրամի այս տարվա մրցանակակիրներն են Օսման Քավալան և Մոզն Հասսանը
Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը 2020թ. մրցանակները շնորհել է Թուրքիայում շուրջ 3 տարի բանտարկված քաղաքական այլախոհ, գործարար Օսման Քավալային և ֆեմինիստական շարժումների առաջնորդներից եգիպտոսցի Մոզն Հասսանին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխությունն այս տարի կազմակերպվել է առցանց եղանակով։ Սկսյալ 2009 թվականից մրցանակաբաշխությունը ամեն տարի կազմակերպվում է սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը։
Մրցանակակիրներ Օսման Քավալան և Մոզն Հասսանը արձագանքել են հիմնադրամի որոշմանը, առաջինը՝ բանտից, երկրորդը՝ Եգիպտոսից՝ շնորհակալություն և գոհունակություն հայտնելով։