Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել փոքրիկ որդուն
Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը վերջապես բացահայտել է իր որդուն: Պետրոսյանը որդուն հանրությանը ներկայացրել է իր ծննդյան օրը` 75-ամյակի առիթով ինստագրամում տարածած նկարով։ Այս մասին գրում է korrespondent-ը։
Փոքրիկը, ենթադրաբար, 6 ամսական է:
«Ահա և նա՝ Վահան Եվգենիևիչ Պետրոսյան», - գրել է Պետրոսյանը։
Նկարում երջանիկ հայրն ու երեխան ուրախ ծիծաղում են:
Մեկնաբանություններից մեկում օգտատերն հարցրել է, թե ով է փոքրիկի մայրը, ինչին ի պատասխան Պետրոսյանը գրել է․«Կին»։
Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանին է վերագրվում էր սիրավեպ իր 31-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ Լրատվամիջոցները պնդում են, որ հենց այս հարաբերությունների պատճառով է, որ հումորիստը բաժանվել է իր չորրորդ կնոջից՝ դերասանուհի Ելենա Ստեպանենկոյից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան