Ձեր՝ հեղափոխական խմբի առաջնորդ լինելու թեզը բաժակաճառ է բոլորի համար. Անի Սամսոնյանը՝ ԿԳՄՍ նախարարին
«Դուք կրթության հիմնահարցերը թողած՝ պատերազմ հայտարարեցիք ԱՅԲ դպրոցին և պարտվեցիք այդ պատերազմում, դուք հրապարակային և ոչ հրապարակային սկսեցիք նվաստացնել մանկավարժներին, ծաղրել նրանց կարողությունները»,-Աժ-ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հարցադրման ժամանակ ելույթ ունենալով հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոյանը:
Պատգամավորը նկատեց, որ նախարարը հավակնում էր դառնալ սուպեր նախարար, բայց տապալել է կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը:
Սամսոնյանը հիշեցրեց, որ Հարությունյանը հայտարարել էր, որ ապակուսակցականացնում է դպրոցները, բայց կառավարման խորհուրդներում հանրապետականներին դանդաղ փոխարինել է ՔՊ-ականներով, կրկնապատկել է վախի մթնոլորտը դպրոցներում, քաղաքականացրել է նաև ԵՊՀ հոգեբարձուների խորհուրդը:
Պատգամավորը հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարարը վերացրեց կրթության ազգային իստիտուտը և դրա փոխարեն ոչինչ չի ստեղծել, ավելին՝ մտադրություն ունի վերացնելու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:
Անի Սամսոնյանի խոսքով, նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածում աճել է հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թիվը՝ 274-ից դառնալով 367: Պատգամավորը շեշտեց, որ նախարարը ոչ թափանցիկ մրցույթներով, անհասկանալի սկզբունքներով ընտրված փորձագիտական խմբերով մշակել է հանրակրթության չափորոշիչները, բայց հետագայում պարզվել է, որ դրանց մի մասը գրագողություն է, որին նախարարն այդպես էլ գնահատական չի տրվել: Պատգամավորը հիշեց, որ Արայիկ Հարությունյանը բոլոր իրեն քննադատողներին անվանել է խավարամիտներ:
«Պարոն նախարար, ինչպես «Արարատը սուրբ լեռ է» արտահայտությունը բաժակաճառ է Ձեզ համար, այնպես էլ Ձեր՝ հեղափոխական խմբի առաջնորդ լինելու թեզը բաժակաճառ է բոլորի համար, դրան հավատում են միայն ձեր օգնականները»,-եզրափակեց Անի Սամսոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին