Մենք ուզում ենք, որ մեր կրթությունը լինի ճանաչելի ողջ աշխարհում. Արկադի Խաչատրյան
«Կարծում եմ՝ բոլորս համամիտ ենք, որ կրթությունն ունի կարևոր նշանակություն մարդկային կապիտալի զարգացման գործում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադիր Խաչատրյանը՝ դիմելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն հանդես է գալիս ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցապնդմամբ։
Նրա խոսքով, այդ մարդկային կապիտալի ձևավորման դեպքում մեր պետությունը կդառնա բարձր տնտեսական զարգացում ունեցող երկիր, իսկ եթե տապալվի դրա զարգացումը, ապա տնտեսական զարգացումը կմնա երազանքների շարքում։
«Պարո՛ն նախարար, դուք պատասխանատու եք մարդկային կապիտալի զարգացման համար։ Գերխնդիրները չափազանց շատ են։ Իհարկե, երկու տարվա մեջ չէինք կարող այս խնդիրները լուծել, կարծում եմ, որ որևէ մեկը չէր էլ ակնկալում, որ այդ խնդիրները երկու տարում կլուծվեին։ Բայց մարդկային կապիտալի զարգացման ռազմավարությունների շուրջ կարելի էր ստանալ կոնսոնսուս։ Եվ կարելի էր գերակա բարեփոխումների համար հիմքեր դնել։ Մենք ուզում ենք, որ մեր կրթությունը լինի ճանաչելի ողջ աշխարհում։ Մենք ուզում ենք գիտելիք ստեղծող և արտահանող երկիր լինել։ Մենք ուզում ենք, որ բոլորը գան այստեղ սովորելու։ Ես ուզում եմ, որ մենք ունենանք այնպիսի գիտական կարողություններ, որ աշխարհի տեխնոլոգիաները կարողանանք յուրացնել և կիրառել այստեղ, իսկ հետագայում լինենք տեխնոլոգիա արտադրող ու արտահանող երկիր։ Ես ուզում եմ, որ մենք այստեղ ստեղծենք տեխնոլոգիական համալսարան, ուզում եմ, որ մեր մոտ ուսուցիչը ունենա բարձր սոցիալական կարգավիճակ, բարձր վարձատրվող, մեծ հեղինակություն ունեցող մարդ»,- շեշտեց նա։
Պատգամավորը նշեց, որ այս ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության կողմից բավարար քայլեր չեն արվում և հասարակությունը գոհ չէ։
«Ինչի՞ համար եք այս ամենի փոխարեն, օրինակ, մտնում հայագիտական առարկաների բանավեճերի մեջ, որի շուրջ հանրային կոնսենսուս չկա։ Ինչի՞ համար են բուհերի խորհուրդների շուրջ այդ խմորումները։ Ինչի՞ համար է պետք օնլայն, հանրության առաջ ուսուցչի անգլերենի իմացություն ստուգելը, ինչո՞ւ, պարո՛ն նախարար, այս գերակա խնդիրները թողած։ Դուք ո՞նց եք կարծում՝ Ձեր հրաժարականի հանրային պահանջ կա՞, թե՞՝ ոչ»,- եզրափակեց խոսքը Արկադի Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր՝ հեղափոխական խմբի առաջնորդ լինելու թեզը բաժակաճառ է բոլորի համար. Անի Սամսոնյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը. Խաժակյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին