«Երբ ամեն անգամ բողոքի ձայն է բարձրանում, Հարությունյանը սպառնում է քրեական գործերով»
ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ երիտասարդների Մատենադարանի հարակից տարածքից կազմակերպած «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթը մեկնարկել է։ Երթի մասնակիցներն անցնելու են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, այն ավարտվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։
Երթի կազմակերպիչները նշում են. «Երթի մասնակիցները՝ ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անավան տակ վարվող ապազգային քաղաքականության համար պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը»։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն կենտրոկան վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողներին ասաց, որ ունեն վճռականություն 11 ամիս առաջ մեկնարկած շարժումը հասցնելու տրամաբանական ավարտին։
Դիտարկմանը, թե ԿԳՄՍ նախարարն ասել է՝ ակցիա իրականացնողները պարզապես հոգնել ու վերադարձել են, Վարդանյանն արձագանքեց. «Գաղափարական հարցեր բարձրաձայնելուց հեգնելը մենք պարզապես չենք հասկանում:Հայաստանի ապագայի մասին ենք խոսում, և նահանջելու մասին խոսք չի կարող լինել»։
Նա նշեց նաև, որ միայն համաճարակային վիճակով պայմանավորված էին դադարեցրել ակցիաները։
«Երբ ամեն անգամ բողոքի ձայն է բարձրանում, Հարությունյանը սպառնում է քրեական գործերով,դա խոսում է այն մասին, որ նա թաքցնում է ենթադրյալ խախտումներն ու դրանք օգտագործում իր քաղաքական հակառակորդների դեմ»,-ասաց Վարդանյանը ու հավելեց, որ իրենք որևէ քրեական գործով կաշկանդված չեն ու մերժում են կոմպրոմատային քաղաքականությունը։
«Նախարարության կողմից վարվող 2 տարվա քաղաքականությունը գնահատել ենք ապազգային, ապաշնորհ, որը սպառնալիք է ստեղծում հայկական պետությունների ապագայի համար»,-ավելի վաղ հայտարարել էր նա։
Երթի կազմակերպիչները մասնակիցներին անդադար հորդորում են պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակներ։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանն ու ողջ ՔՊ կուսակցությունը հեղափոխության գաղափարի պղծողներն են. Կարպիս Փաշոյան
- Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԲՀԿ-ն դուրս կգա փողոցային պայքարի. Իսայան
- Լո՞ւրջ եք ասում, որ ուսուցիչները վախի մթնոլորտում են. Արայիկ Հարությունյան
- Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը. Խաժակյան
- Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն հեղափոխության առաջնորդներից մեկը լինելու համար. Անի Սամսոնյան
- ՀՅԴ. Կոչ ենք անում կազմակերպել հանրակրթության պետական չափորոշչի շուրջ լայնածավալ և երկարաժամկետ քննարկումներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին