ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների փորձագետները Թուրքիային կոչ են անում սանձել ապստամբներին Սիրիայում
Թուրքիան պետք է զսպի սիրիացի ապստամբներին, որոնց աջակցում է Սիրիայի հյուսիսում, ովքեր կարող են առևանգումներ, խոշտանգումներ և թալան կատարել քաղաքացիական ունեցվածքի նկատմամբ։ Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, նախօրեին հայտարարել են ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների քննիչները։
Կոլեգիան նաև հայտնել է, որ ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակի» կողմից ձերբակալված Սիրիայի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայի տարածք քրեական հետապնդման համար կարող է նշանակել անօրինական արտաքսման ռազմական հանցագործություն:
2020թ-ի առաջին կեսն ընդգրկող զեկույցում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովն ասում է, որ բոլոր կողմերից քաղաքացիական անձանց սպանությունները և բռնաբարությունները աճել են 2011թ-ից սկսված հակամարտության մեջ:
«Աֆրինում, Ռաս ալ Այնում և հարակից տարածքներում Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակը հնարավոր է կատարել է ռազմական հանցագործություններ՝ պատանդ վերցնելու, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և բռնաբարությունների», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինհեյրոն:
Պինհեյրոն շեշտել է, որ Թուրքիան պետք է գործի՝ այդ խոշտանգումները կանխելու և իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում քաղաքացիական անձանց պաշտպանությունն ապահովելու համար։
Նշենք, որ Սիրիայում Անկարան և Մոսկվան աջակցում են Սիրիայի հակառակ կողմերին: Ռուսաստանը Իրանի հետ միասին աջակցում է նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին, իսկ Թուրքիան աջակցում է ապստամբներին, ովքեր փորձում են վտարել նրան: Անցյալ տարի Թուրքիան վերահսկողություն հաստատեց սահմանային Ռաս ալ Այն քաղաքում՝ Սիրիայի քրդական «YPG» մարտիկներին հետ մղելու համար, որոնց Անկարան համարում է ահաբեկչական խմբավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան