Ի՞նչ ուտել , որպեսզի ավելորդ կալորիաներ հավաքելու միտքը չտանջի
Ի՞նչ ուտել օրվա կեսին, որպեսզի քաղցի զգացողությունը և ավելորդ կալորիաներ հավաքելու միտքը ձեզ չտանջի: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, մասնագետներն առաջարկում են թեթև սնվելու հինգ տարբերակ:
1. Ընկույզ
Ընկույզը, նուշը և այլ ընդեղենները վիտամին B-ի, օգտակար յուղերի և միկրոէլեմենտների իսկական պահեստ են: Դրանք բոլորը, իհարկե, ունեն բավականին բարձր կալորիաներ, սակայն քիչ քանակությամբ և նույնիսկ ամենախիստ դիետաների դեպքում, թույլատրվում է ամեն օր 20-25 գրամ օգտագործել, իսկ դա մոտավորապես կլինի 10-12 հատ նուշ, կամ՝ 8-10 հատ ընկույզ: Այն խորհուրդ է տրվում ուտել հատկապես կեսօրվա ճաշին:
2. Մրգային սմուզի
Սա կաթնային հումքով մրգային զովացուցիչ ըմպելիք է: Այն կարելի է պատրաստել հանքային ջրով, յուգուրտով, մրգերով կամ հատապտուղներով: Այն իսկական էներգետիկ կոկտեյլ է հատկապես աշխատողների համար, որոնց հարկավոր է լավ լիցքավորվել: Սմուզին կարելի է ինքնուրույն պատրաստել: Այսպես. վերցնել 200 գրամ անյուղ կամ 1%-անոց յոգուրտ, վրան ավելացնել թարմ կամ սառեցրած հատապտուղներ՝ հաղարջ, ազնվանորի և այլն, այնուհետև լավ հարել: Ահա և պատրաստ է այդքան հաճելի սմուզին:
3. Չորացրած բալ
Այն հարուստ է դիետիկ մանրաթելերով, A, E,C, PP, B խմբի վիտամիններով, օրգանական թթուներով, միկրո և մակրո էլեմենտներով: Չորացրած բալի օգնությամբ հեշտ է վերացնել ձմեռային ավիտամինոզն ու անեմիան: Չորացած պտուղները գրեթե ամբողջությամբ պահպանում են թարմ հատապտուղների օգտակար հատկությունները:
4.Դդմի սերմեր
Այն պետք է օգտագործել առանց բովելու ու առանց աղի: Օրական մեկ բուռ դդմի սերմը կօգնի լավացնել հիշողությունը, կբարձրացնի տրամադրությունը, կկարգավորի նյութափոխանակությունը, կնորմալացնի արյան մեջ շաքարի պարունակությունը: Շնորհիվ յուղի, որն իր մեջ պարունակում է դդմի սերմը, մաշկը դառնում է ավելի հարթ, թավշյա, բացի այդ չեն մնա բորբոքված և մանր բշտիկների հետքերը:
5. Մարմելադ, դոնդողային կոնֆետներ
Եթե քաղցի հանպեպ ցանկությունը ի ուժի չեք վերացնել, ապա մի տանջվեք, և ձեզ մի զրկեք քաղցր ուտելու հնարավորությունից: Սիրելի շոկոլադե բատոնը փոխարինեք մարմելադով կամ դոնդողային կոնֆետներով: Մրգային հումքից պատրաստված մարմելադը պարունակում է մարսողության համար անհրաժեշտ մանրաթելեր և ոչ մի գրամ ավելորդ յուղ:
Նշենք, որ 20 գրամ նուշը պարունակում է 120 կկալ,
20 գրամ հունական ընկույզը՝ 130 կկալ,
40 գրամ չորացրած բալը` 124 կկալ,
20 գրամ դդմի սերմը` 111 կկալ,
200 մլ մրգային սմուզին` 170 կկալ,
2 կտոր մարմելադը` 60 կկալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա