Տնտեսություն 15:51 16/09/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացան. խաղողագործ

Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները փակել են մայրուղին, պատճառը խաղողի մթերման խնդիրն է. բերքի մթերման արժեքը մինչև 50 դրամով ցածրացել է, և մեկ կիլոգրամի դիմաց այժմ գյուղացուն առաջարկում են 100 դրամ գումար, շատերը՝ նույնիսկ այդ գնով չեն կարողանում մթերել։

«Մենք ո՞վ ենք մթերողների համար, որ մի հատ էլ գան մեզ հանդիպեն։ Ժողովուրդն իրենց չափ չկա, չեն գալիս, գոնե հանդիպեն։ Իրենց զավոդներն են խաղողի համար էդ գները հայտարարում, բայց չեն գալիս, որ մեզ լսեն, մեր հարցը լուծեն։ Վարկերով ենք ամեն ինչ արել, բայց հիմա վարկը մարելու համար գումար չենք ունենա, եթե իրենց սահմանած գնով ծախենք»,- նշեց է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ի հակադրում համագյուղացու, խաղող մթերողներից մեկն էլ ասաց, որ մթերող արտադրամասերը ոչ մի մեղք չունեն, քանի որ իրենք էլ իրենց հնարավորության չափով են մթերում. «Սա մարզպետի, կառավարության, նախարարների լուծելու հարցն է։ Կառավարությունը պետք է թելադրի։ Իսկ վարչապետն էլ ասում է՝ որոշողը ժողովուրդն է։ Դե ժողովո՞ւրդ է որոշողը, որոշում է մթերման գինը՝ 150 դրամ։ Լավ է, որ ավելի շատ չենք ուզում։ 150 դրամն էլ նորմալ չի, բայց էդ գնով վաճառելու դեպքում մարդիկ գոնե կարող են գոյատևել ու եկող տարի էլ այս գործը շարունակել»։

Իսկ ներկայիս առաջարկվող պայմաններում, ըստ գյուղացիների, հնարավոր չի լինի ապրել։ Նրանցից ոմանք հիշեցին, որ տարիներ առաջ մի անգամ վերացրել են խաղողի այգիները, քանի որ մթեման գինը մինչև 40 դրամ է եղել, ապա տարիներ անց նորից այգի են տնկել։

«Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացան, մարդուն բռնել կալանավորել են»,- ասաց ցուցարարներից մեկը:

Նա որոշեց, որ պետք է ճանապարհը փակ պահեն, որպեսզի մարզպետը մոտենա իրենց. «Էսօրվա դրությամբ սաղս պարտքերի մեջ թաղված ենք, եկեք շոշ փակենք։ Յոթ մլն դրամ վարկ եմ վերցրել, ո՞նց պիտի փակեմ։ Եկեք ավտոներով շոշը փակենք։ Ժողովրդի հետ էս ինչ են անում, մեր վրա էս ինչ են դրել։

Ցուցարարներից մեկն էլ նշեց, որ վարչապետը պետք է այս հարցին լուծում տա, քանի որ հենց այս մարդիկ են երկու տարի առաջ կանգնել իր կողքին։

«Երեսուն տոննա խաղող ունեն, ո՞նց հարյուր դրամով վաճառեմ։ Բանկերը թալանում են մեզ, որ եղած վարկերը փակեմ, պիտի «դաբավոչնի» փող վերցնեմ բանկից։ Ուսանող ունեմ, երեխա ունեմ, թոռ ունեմ։ Կերան, ծծեցին էս ժողովրդի կյանքը։ Հենա, մեզ ավտոյի տակ գցեք, պրծնենք։ Ո՞նց ապրեմ, մի հատ կլառնետի մուշտուկով են գրադուսը չափում։ Բացի այդ, քաշի մեջ են խաբում։ Փաշինյան, Փաշինյան, կերավ մեզ էդ Փաշինյանը, այ մարդ, կերավ։ Թող պետական զավոդ սարքի։ Կամ ո՞նց է լինում, որ Ծառուկյանը 150 դրամով է մթերում, իսկ Ալեքսանյանը՝ չի կարողանում։ Պիտի հասկանան, որ մեծ զավոդներն են գին որոշողը»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցները նշեցին նաև, որ Սամվել Ալեքսանյանի գործարանը «սեղանի սորտ» խաղողը չի ընդունում, թեև գյուղացիների բերքի 80%-ը հենց այդ տեսակի խաղող է.

«Իմ ունեցածը այսպես է՝ 50% սեղանի սորտ, 50%՝ տեխնիկական։ Հիմա ի՞նչ անեմ այդ սեղանի սորտը։ Բա խի՞ էին անցած տարի ընդունում։ Մարդկանց բերքը մնացել, փչանում է, ի՞նչ անենք»։

Նրանք տեղեկացրին նաև, որ գործարանները մթերման ենթական խաղողների ցանկում այնպիսի անուններ են նշել, որ որևէ մեկին այդ տեսակը ծանոթ չէ. «Ամեն ինչ անում են, որ մեզ տուպիկ գցեն»։

Ի վերջո, բողոքի ակցիայի արդյունքում, Սամվել Ալեքսանյանին պատկանող գործարանը գյուղացիներին խնդրել է մինչև օգոստոսի 20-ը  սպասել։ Թեև խաղողագործներից ոմանք դեմ էին սպասելուն, քանի որ վստահ էին, որ այդ օրն էլ խնդրելու են մինչև օգոստոսի 25 սպասել, այնուամենայնիվ, իրենք համաձայնեցին բացել ճանապարհը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}