«Սիրիահայերի դարմանատունն» անվճար բժշկական խորհրդատվություն ու ծառայություններ կտրամադրի նաև լիբանանահայերին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Վահե Կարապետյան» կենտրոնում գործող «Քլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը վերսկսել է աշխատանքները, որ դադարել էին արտակարգ դրության պատճառով: Այս մասին գրում է Արևելքը։
Բժշկական կենտրոնը, որ հայտնի է «Սիրիահայերի դարմանատուն» անունով, ընդունում է Երևանում ապրող սիրիահայերի՝ նրանց տրամադրելով անվճար բժշկական խորհրդատվություն և որոշ ծառայություններ: Կենտրոնում հիմնականում աշխատում են Սիրիայից Երևան տեղափոխված բժիշկներ, որոնք սկսել են ընդունել հիվանդների՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:
Աշխատանքների վերսկսման առիթով «Քլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը հայտարարել է, որ այսուհետ կենտրոնը սպասարկելու է նաև լիբանանահայերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա