Վարչապետն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում:
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան Արմենիայի» նոր պահնորդական ծառայությունը հարձակվել է Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց
- «Լիդիանը» մտահոգ է
- «Լիդիան Արմենիա»-ն կոչ է անում անմիջապես հետաքննել հնչեցրած սպառնալիքները
- ՀԲՃ. Ամեն ինչ պետք է անել` Լիդիան սիքյուրիթիին ոստիկանությունը չտա զենք օգտագործելու իրավունք
- Ոստիկանությունն առաջարկում է Լիդիանի պահնորդների լիցենզիան կասեցնել. ՀԲՃ
- «Լիդիան». Ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան