Ցուցանիշները Հայաստանում կանխատեսում են կորոնավիրուսի արագ տարածում․ ԱՆ փոխնախարար
Կորոնավիրուսի տարածման ինտենսիվությունը Հայաստանում աճել է։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
«Ցավոք, կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID19) Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1.02։
Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավել անձի։
Ընդամենը մի քանի օր առաջ այն ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին։
Անհրաժեշտ է շարունակել պահել բոլոր կանոնները՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանել հեռավորություն միմյանցից։
Հակառակ դեպքում մենք կունենանք դեպքերի կտրուկ աճ, ինչին իհարկե նպաստելու է նաև կրթական հաստատությունների գործունեությամբ պայմանավորված բնակչության շարժունակության բարձրացումը և կուտակումների առաջացումը։
Պետք է միավորել ջանքերը համավարակի հակազդման գործում։ Ցավում եմ, որ որոշ անձինք, անձնական տարբեր նկատառումներից ելնելով, ապատեղակատվություն են տարածում կովիդ19 -ի դեմ պայքարի ներկայիս հայտնի կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, ինչպիսիք է դիմակը։
Առողջ Եղեք, չկա ավելի թանկ բան, քան առողջությունն է։ Պահպանեք այն հասարակ միջոցով՝ դիմակով։ Հուսամ շուտով բժշկագիտությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ այլ միջոցներ ունենալ, բայց քանի դրանք չկան, կրեք դիմակ ու փրկեք Ձեր ու Ձեր հարազատների կյանքը»,-գրել է Նանուշյանը։
Ցավոք, կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt...
Posted by Lena Nanushyan on Thursday, September 17, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան