Իմքայլական պատգամավորն առաջարկում է ԲՀԿ առաջնորդին՝ միասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ
«Ինձ ճանաչողները, ընկերները գիտեն, որ ես սարսափելի ազնիվ եմ,նույնիսկ իմ անձի հանդեպ վտանգավոր ազնիվ»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Նա նշեց, որ ինքը որոշել է այդպիսին լինել ԱԺ-ում, որովհետև իր համար ԱԺ-ից հետո կյանք կա, ոնց որ կյանք կար ԱԺ-ից առաջ.
«Նախորդ տարի ես փորձում էի նախագիծ շրջանառության մեջ դնել, որով առաջարկում էի, որ ԱԺ պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն, նոր իրավունք ստանան լինել պատգամավոր:
Ես կարծում եմ, որ եթե ԱԺ պատգամավորներն են ընտրում դատախազին, որն անցնում է այդ չափորոշիչներով, խելամիտ է, որ ԱԺ պատգամավորը նախ ինքը անցած լինի այդ չափանիշներով: Զարմանալիորեն այդ ժամանակ շատ վատ արձագանքեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ինչից ես զարմացա:
Իմ ընկերներն ինձ համոզեցին, որ այդտեղ ազատ ընտրության խախտում կա, որ ցանկացած մարդ կարող է լինել պատգամավոր: Ամեն դեպքում, ես որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով իմ ընկերներին»:
Սակայն, ԲՀԿ ղեկավարի այսօրվա հայտարարությունից հետո, որ պետք է բարձր պաշտոն ստանցնելուց առաջ անձինք հոգեբանական ստուգում անցնեն, Քրիստինե Պողոսյանը կրկին առաջարկում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, բայց այս անգամ՝ ԲՀԿ ղեկավարի հետ միասին։
«Մտածում եմ՝ կարող է Գագիկ Ծառուկյանը համաձայնի միանալ ինձ այդ նախաձեռնության մեջ և միասին այդ նախաձեռնությունը բերենք և հասկանանք, թե արդյոք ԱԺ-ում ներկա 132 պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը և իրավունք կունենա՞ն ՀՀ քաղաքացիների համար օրենքներ մշակել ու հաստատել, թե՞՝ չեն կարողանա»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Երբ իշխանությունները «դուխ» կունենան և անվանական ինչ-որ բան կասեն, կստանան համարժեք պատասխան. Տոնոյան
- Պատգամավորներ կան, որոնք մնացել են անցյալում և վերջնականապես գնալու են անցյալ. Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին