ԵՄ ղեկավարը զգուշացնում է Թուրքիային՝ չվախեցնել հարևաններին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լայենը նախօրեին նախազգուշացրեց Թուրքիային՝ չփորձել վախեցնել հարևաններին՝ Հունաստանին և Կիպրոսին, քանի որ լարվածությունն աճում է Միջերկրական ծովի արևելքում էներգետիկ պաշարների շուրջ: Այս մասին գրում է եգիպտական Al-Ahram-ը։
ԵՄ-ի «Իրավիճակի մասին» ամենամյա ելույթում Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասաց, որ Անկարան կարևոր գործընկեր է, որը կարևոր աշխատանք է կատարում փախստականներին հյուրընկալելու հարցում, բայց շեշտեց, որ սրանցից «ոչ մեկը արդարացում չէ՝ հարևաններին վախեցնելու փորձերի համար»:
«Թուրքիան կա և միշտ կլինի կարևոր հարևան, բայց մինչ մենք մոտ ենք միմյանց քարտեզի վրա, մեր միջև հեռավորությունը, կարծես, մեծանում է։ Այո, Թուրքիան անհանգիստ հարևանության մեջ է: Եվ այո, նա հյուրընկալում է միլիոնավոր փախստականների, որոնց համար մենք զգալի ֆինանսավորմամբ աջակցում ենք նրանց: Բայց սրանցից ոչ մեկը արդարացում չէ հարևաններին վախեցնելու փորձերի համար։ Հունաստանը և Կիպրոսը կարող են հույս դնել Եվրոպայի «լիակատար համերաշխության վրա՝ իրենց ինքնիշխանության օրինական իրավունքները պաշտպանելու հարցում», - հայտարարեց Եվրախորհրդարանի ղեկավարը։
Նշենք, որ Հունաստանի և Կիպրոսի ծովային տնտեսական գոտում Թուրքիայի հետազոտական նավն ու հորատման աշխատանքները հանգեցրել է Միջերկրական ծովում լարվածության աճի, առաջացել է անգամ զինված բախման մտավախություններ։ Կիպրոսը պահանջում է ԵՄ-ից՝ նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ՝ հորատման աշխատանքների պատճառով: Կիպրոսն արգելափակեց ԵՄ-ի պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ՝ պահանջելով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան