Հայաստանը փոքր ինչ բարելավել է իր միավորը
Հրապարակվել է Համաշխարհային բանկի «Մարդկային կապիտալի համաթիվ» (#ՄԿՀ) ուսումնասիրությունը: 174 երկրների շարքում Հայաստանը փոքր ինչ բարելավել է իր միավորը՝ 0. 58 (2018-ին այն 0. 57 էր): Սա նշանակում է, որ Հայաստանում այսօր ծնված երեխան, երբ մեծանա, 58 տոկոսով այնչափ արտադրողական կլինի, որչափ կարող է լինել ամբողջական կրթության ու լիարժեք առողջության դեպքում։ Այս մասին հայտնում են ՀԲ հայաստանյան գրասենյակից:
Հայաստանի ՄԿՀ-ն իր՝ Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի միջին ցուցանիշից ցածր է (0.69), սակայն բարձր իր եկամտային խմբի միջինից:
Մամլո հաղորդագրությունը զեկույցի հղումով այստեղ: