Ամեն ինչ անում են, որ թեկնածությունս հանեմ. Մկոյան
Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքից առաջադրված պատգամավորի անկախ թեկնածու Հենզել Մկոյանը պնդում է, որ երեկ իր նախընտրական շտաբի բացումից հետո, եղբոր ընկերությունում ֆինասական ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, ինչպես նաև վախեցնում են իր աջակիցներին:
Պատգամավորի անկախ թեկնածու Հենզել Մկոյանն Jnew-ի խմբագրություն է զանգահարել և վստահեցրել, որ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Այս ամենը կատարվում է, որպեսզի իմ թեկնածությունս հանեմ, մինչև վերջ գնալու եմ, եթե նույնիսկ կրակեն: Երեք անգամ զանգեցին, որ հանեմ թեկնածությունս, ես չհանեցի: Բոլորի անունները դատախազությունում կա, հիմա անուններ չեմ կարող տալ»,- ասել է Մկոյանը:
Վերջինիս խոսքերի համաձայն, Նինոծմինդայում և Ախալքալաքում նախընտրական շտաբների բացումից հետո ֆինանսական ոստիկանությունը ստուգումներ է սկսել SJGC գազաբաշխիչ ընկերությունում, որի բաժնեմասերի 40 տոկոսի սեփականատերը եղբայրն է: Մկոյանը պնդում է, որ սա հատուկ իր դեմ է արվում:
«Այսօր 30-ից ավելի ոստիկանական մեքենա լցրին քաղաքը, ովքեր եկել էին քարոզարշավին՝ մոտ 30-40 մարդու բռնել են, բոլորին տուգանում են, մի խոսքով վախեցնում են: Երկրորդը՝ ֆինանսական ոստիկանությունը մտել է գազի ընկերություն, բոլոր փաստաթղթերը հավաքում և կնիքում է: Այդ հիմնարկը մաքուր է աշխատել, գտել են 10 հոգի, ասենք թե մեր հակառակորդներից, որոնք դիմում են գրել, իբր գազի հաշվիչը շատ է գրում, դրա համար փաստաթղթերը հավաքում են: Ես հայտարարում եմ, որ սա հակաընտրության համար է, չի կարելի բիզնեսին ճնշել, որը ժողովրդի համար է ստեղծվել, վարկեր են վերցրել միլիոններով, գազաֆիկացրել են շրջանը ու այսօր մարդկանց վախեցնում են, փակում են, որ չմասնակցեն ընտրություններին կամ իրենց ենթարկվեն»,- հայտարարել է Հենզել Մկոյանը:
Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունը Հենզել Մկոյանի փոխարեն, որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Սամվել Մանուկյանին, որից հետո Մկոյանն առաջադրվել է որպես անկախ թեկնածու: Մկոյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է 1999 թվանակից մինչ օրս և ամեն անգամ իշխող կուսակցության մաս է կազմել:
Հարակից հրապարակումներ`
- Հենզել Մկոյանը կմասնակցի Վրաստանի ԱԺ ընտրություններին
- Պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր մեքենայի պայթյունի փորձի առթիվ հետաքննություն է սկսվել
- Ախալքալաքում փորձել են պայթեցնել պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան
- Փաստաբան. «Հենզել Մկոյանին սպառնում են սպանել»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում