Քաղաքական 12:43 17/09/2020 Հայաստան

Մարինե Սուքիասյան. Երեքի գաղտնիքը

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածում գրում է.

«Ինչ-որ մի անհասկանալի ուժով, անհասկանալի մի լծակով երեք հոգի վարչապետ Փաշինյանի վրա ունեն վերահսկիչ փաթեթ։ Արայիկ Հարությունյանը, Հայկ Մարությանը և Արսեն Թորոսյանն ունեն անհասկանալի լծակներ, որոնց միջոցով Փաշինյանին մշտապես հիշեցնում են իր չափն ու տեղը։

Մի քանի շաբաթ առաջ Ա. Թորոսյանը պետական կառավարման համակարգում չընդունված տոնով հայտարարեց, որ որևէ պարագայում հրաժարական չի տա։ Հասկանալի է, որ դրա հասցեատերը վարչապետն էր։ Նույնատիպ տեքստով հանդես էր եկել Մարությանը՝ շեշտելով, թե «բարձր տրամադրությամբ է հետևում» իր հրաժարականի մասին լուրերին։ Երեկ էլ վարչապետ Փաշինյանին բաց տեքստով սպառնաց ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը. «Ես հեղափոխական թիմի առաջնորդներից էի և եմ, ինձ հրաժարականով մի վախեցրեք»։  

Քանի կար՝ հեղափոխությունն ուներ մեկ առաջնորդ, բայց գնալով նրանց թիվը մեծանում է։ Վարչապետ Փաշինյանը այս շանտաժը հանդուրժում է։ Այն նույն Փաշինյանը, որը խորհրդարանական 88-ի անձնագրերը վերցրել է, անձի և արժանապատվության ստորացման մաստերկլասներ է անում նրանց համար, այն նույն Փաշինյանը, որ բոլորին ծեփում, պառկացնում, դատում է։  Հիմա այդ նույն Փաշինյանը անզոր է իր կողմից նշանակված երեք պաշտոնյաների առաջ։ Ընդ որում՝ հենց ա´յն երեքի, որոնք ակնհայտորեն տապալել են իրենց ոլորտները, հասարակության մեջ դժգոհության մեծ ալիք բարձրացրել և որոնց ամեն օր ավելի պաշտոնավարումը մոտեցնում է իր՝ վարչապետի պաշտոնանկությունը։

Ամեն ինչ հուշում է այն մասին, որ այս երեքն ունեն ինչ-որ գաղտնիք, որով կարողանում են Փաշինյանին վերահսկողության տակ պահել։  Արսեն Թորոսյանը տապալեց համաճարակի դեմ պայքարը, տվեց հազարից ավելի մահ, առ այսօր ամեն օր տալիս է մահեր, տասնյակ հազարավոր մարդկանց թողեց առանց բուժօգնության, բայց շարունակում է վստահորեն պաշտոնավարել։
Արայիկ Հարությունյանը իրեն վստահված չորս ոլորտներում տապալել է ամենը, ինչը հնարավոր էր։ Չորս ոլորտ ամբողջապես թշնամացրել է իր դեմ, փողոցում ամեն օր իր հրաժարականի պահանջով ցույցեր են, բայց նա բացառում է իր պաշտոնանկությունը։

Կան փաստեր, որ Արայիկ Հարությունյանը ցուցադրական արհամարհում է վարչապետ Փաշինյանի հանձնարարականները. Ուղղակի չի անում՝ արհամարհելով պաշտոնական գրագությամբ հանձնարարականները։ 

Ինչ վերաբերում է քաղաքապետ Հայկ Մարությանին, ապա նա լիովին մտել է իր տաղանդավոր «հայրենակից» Հաշեկի հերոսի կերպարի մեջ։ Համաճարակի հենց սկզբից, ասել է թե՝ առաջին փռշտոցից փախել էր, մայրաքաղաքը թողել առանց կառավարման, որևէ գործ քաղաքում չի արվում, բացի վիճահարույց և կասկածելի տենդերներից, բայց նա նույնպես անձեռնմխելի է։
Երեքի գաղտնիքը այսօրվա հայաստանյան իշխանությունների ամենահետաքրքիր առեղծվածներից է։ Այն, իհարկե, մի օր կհանրայնացվի, բայց ավերածությունների հետևանքները վերականգնելը լինելու է շատ դժվար։ Իսկ առայժմ մնում  է միայն կռահել՝ ի՞նչ գիտեն նրանք, որ չգիտենք մենք։

Հ.Գ.

Ասելիքս ավարտված էր, երբ վերջին պահին աչքովս ընկավ վարչապետ Փաշինյանի գրառումը։ Այդ գրառմամբ նա մեծ հաշվով բռնաբարում է պետականությունը։ Այն, որ նա վերջացած է որպես գործիչ և որպես մարդ, հասկանում են բոլորը, և որ դրա մեջ որոշակի լումա ունի Արայիկ Հարությունյանը, ակնհայտ է։ Փաշինյանի գրառման հանրային անմիջական արձագանքը հետևյալն էր. հսկ հուշագիր ստորագրելիս դա չգիտեի՞ր, խնդրանքներով դիմելիս դա չգիտեի՞ր։ Ընդ որում դա վերաբերում է կյանքի տարբեր փուլերին։ Բայց այս գրառումը է´լ ավելի է սրում մեր հարցադրումը՝ ի՞նչ լծակ ունի Արայիկ Հարությունյանը Փաշինյանի վրա, որ նա ինքնաոչնչացման գնով անգամ ատամներով պահում է Արայիկին, ի՞նչ է տեսել, ի՞նչ է լսել Արայիկը, որ Նիկոլին բռի մեջ է պահում։ Ի՞նչ են արել կամ ի՞նչ չեն արել»։

 


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}