Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 21-ին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
ԱԻՆ նախարարության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան