Ոնց որ այս ասֆալտի համար ենք հեղափոխություն արել. քաղաքացիների բողոքները
Երևանի Եկմալյան փողոցի բնակիչներն այսօր կրկին կառավարության դիմաց են: Նրանք ցանկանում են իմանալ, թե ի վերջո երբ է լուծվելու իրենց բնակարանների խնդիրը: Նշում են, որ արդեն բավական երկար ժամանակ պայքարում են իրենց խնդրի լուծմանը հասնելու համար, սակայն որևէ դրական տեղաշարժ չկա, ոչ մի բան չկա:
«Դրսում ենք մնացել, ոչ տան վարձ են տալիս, ոչ բնակարան, ոչ էլ տների համար փոխհատուցում: Ահավոր վիճակ է: Վարչապտի օգնականն այս գործը հանձնել է Սուրեն Ղամբարյանին: Ամեն հինգշաբթի նիստից հետ վախենում է դուրս գալ, հանդիպել լրագրողների հետ, վերջին խոսքն ասել: Չի ասում, որովհետև ստախոս անձնավորություն է: Իջնում է ներքև, հորդորում է մեզ՝ այս շաբաթ քաղաքապետրանում է, այս շաբաթ կառավարությունում է, ձեր հարցերն անպայման կլուծվեն: Փափուկ բարձը դնում է գլխներիս տալ, ուղարկում տուն:
Ուզում ենք մեր երկրում ճիշտը լսել, ապրել մեր երկրում հանգիստ ու խաղաղ: Հույս ունենի, որ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, իմ վիճակն էլ կկարգավորվի, սակայն երկու տարի է բողոքարկելով հանդերձ հասկացա, որ ոչ մի որակ չկա իրենց աշխատանքի մեջ: Հանդիպում եմ պահանջում, պարոն վարչապետ: Պահանջում եմ, որ իմ հարցին վերջիվերջո լուծում տաք: Մտածում էինք այս կառավարությունը մեզ չի անտեսի, մեր հարցերին լուծում կտա, սակայն երկու տարի է ոչ մի լուծում, ինչքան անհեթեթ պատասխաններ պետք է, ստացանք»,- լրագրողներին ասաց բողոքող քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի նշեց. «Ամբողջ աշխարհին ասում ենք՝ ժողովուրդ ջան, սթափվեք, սուտ է, այս ապիկարները սուտ են, մեզ համար չեն եկել: Մենք խաբված ենք: Գալիս եմ, որ ամեն հինգշաբթի, ինչպես իրենք են մեզ խաբում, ես էլ թքեմ իրենց երեսին: Ինչ խոսում են, սուտ է, սրիկա ստախոս են սրանք:
Մեր հարցն ընդհանրապես չեն էլ քննարկում, որտեղ փող կա, այդ հարցերն են դնում քննարկման: Այնպիսի տպավորություն է՝ ոնց որ այս երկիրն ասֆալտի համար ենք հեղափոխություն արել: Մենակ ասֆալտի ծրագիրն է»:
Կառավարության մոտ են նաև ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները, որոնք փակ սահմանների պատճառով չեն կարողանում գնալ ՌԴ: Նրանք նշեցին, որ այս հարցում որևէ փոփոխություն չկա: Ըստ նրանց, պատկան մարմիններն ասում են՝ բանակցում են, սակայն ժողովրդին հետաքրքրում է, թե որ փուլում են այդ բանակցությունները, ինչքան ժամանակից հարցը կլուծվի:
«Ռեալ չեն ասում, անորոշ վիճակ է»,- ասում են նրանք:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի ներսում են՝ առանց լրագրողների
- «ՀՀ քաղաքացին վախենում է գալ Հայաստան». ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիա
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի դիմաց կսպասեն այնքան մինչև ստանան իրենց հարցերի պատասխանները
- Եկմալյանի բնակիչները հեղափոխությունից հետո արդարության հարցում տեղաշարժ չեն նկատել
- Մեր տները Կառավարության կարիքների համար քանդեցին, 15 տարի վարկ ու պարտքի մեջ ենք. Եկմալյանի բնակիչ
- Եկմալյանի բնակիչ. Այս վիճակը տեսնելով գոնե հետաքրքրվեն՝ որտե՞ղ են ապրում, ի՞նչ վիճակում են