4300 ՀՀ քաղաքացի ցանկություն ունի մեկնելու ՌԴ. Էնֆիաջյան
«Մեր երկրի բազմաթիվ քաղաքացիներ ցանկանում են մեկնել ՌԴ, նրանք մեկ, երկու կամ երեք անգամ չէ, որ ակցիա են իրականացնում, հարցապնդումներով հանդես գալիս»,- խորհրդարանում նման խնդիր բարձրացրեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։
Նրա խոսքով, այս հարցը պետք է քննարկման առարկա դառնա Կառավարությունում։
«Իմ ունեցած վերջին տվյալներով, 4300 ՀՀ քաղաքացի հայտ է ներկայացրել և ցանկություն ունի մեկնելու ՌԴ։ Այդ մարդկանցից շատերի ընտանիքները Ռուսաստանում են են, շատերն այնտեղ բիզնես ունեն և այժմ այստեղ՝ աշխատանքի բացակայության պայմաններում, չեն կարողանում ապրել։ Մի խոսքով, այս քաղաքացիները ծայրահեղ վիճակում են։
Եվ այս խնդրի դեպքում ամենամեծ զավեշտն այն է, որ մարդիկ բողոքի ակցիա են անում՝ իրենց խնդիրը բարձրացնելու, բայց պատկան մարմնի ներկայացուցիչները նրանց չեն լսում։ Մարդ չկա, որ նրանց հարցով զբաղվի։ Ես հորդորում եմ՝ հնարավորության դեպքում հրապարակել, թե ի՞նչ է սպասվում այդ քաղաքացիներին»,- նշեց Վահե Էնֆիաջյանը, որպես Կառավարության ներկայացուցիչ՝ դիմելով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին։
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ չի կարծում, թե ամենահարմար պահն էր այդ խնդիրը բարձրաձայնելու համար.
«Ինչպես գիտեք, դա կապված է նաև միջազգային որոշումների հետ, և որպես ՊԵԿ նախագահ, այս պահին ես ոչինչ ավելի չեմ կարող ասել»։
Նա անդրադարձավ նաև հագուստի վաճառքով զբաղվող տնտեսվարողների՝ մաքսատուրքի գանձման նոր մեխանիզմի վերաբերյալ բողողքներին, նշելով, որ տնտեսվարողները բողոքում են մաքսավճարների ավելացումից, բայց Կառավարության նպատակն ընդհանրապես մաքսավճարների բարձրացումը չի եղել։
«Մեր նպատակն օրենսդրական կարգավորումների պահպանումն է, և այդ ապրանքների հետագա հետագծելիության նկատմամբ հարկային պատշաճ վարչարարության և հսկողության ապահովումը։ Այստեղ անհավասար պայմաններ են ստեղծվում այն բարեխիղճ տնտեսվարողների հետ, որոնք ի սկզբանե ապրանքները ճիշտ են մաքսազերծել և վաղուց արդեն աշխատում են բարձր գներով»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Առևտրականներն ԱԺ դիմաց են
- ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանում. առևտրական
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի ներսում են՝ առանց լրագրողների
- «ՀՀ քաղաքացին վախենում է գալ Հայաստան». ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում