Աճուրդում վաճառվել է Աթենքում 1896թ․տեղի ունեցած առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի արծաթե մեդալը
Աթենքում 1896թ․տեղի ունեցած առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի արծաթե մեդալը առցանց աճուրդում վաճառվել է 65 625 դոլարով, գրում է ՀԱՕԿ-ը։
Նշվում է, որ այն պատկանել է ըմբշամարտի մրցումներում երկրորդը ճանաչված հույն մարզիկ Գեորգիոս Ցիտասին։ Մրցանակը կշռում է 60 գրամ և պատրաստված է բրոնզից։
1986-ի ամառային խաղերում չեմպիոնները պարգևատրվել են արծաթե մեդալով, ձիթապտղի ճյուղով և պատվոգրով: Երկրորդ տեղ գրավածները ստացել են բրոնզից ձուլված մեդալ, դափնու ճյուղ և պատվոգիր:
Մեդալի հեղինակը ֆրանսիացի քանդակագործ Շապլեն Ժյուլ-Կլեմանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին