Խորհրդարանը մերժեց Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդումը
Խորհրդարանը շարունակում է աշխատանքները։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը պատգամավորները նախ քվեարկեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդումը, որը ԱԺ էր բերել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
Նախքան քվեարկությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով հարցրեց՝ նախարարը չի՞ հրավիրվել քվեարկությանը.
«Հարցապնդումը ավարտվում է քվեարկությամբ, և նա պետք է ներկա լիներ»։
Ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել, և ինքն է ասել, որ գալու կարիք չկա, քանի որ ցանկացած լուծման դեպքում նախարարին գործերից կտրելը, այն էլ այս սեպտեմբերյան խառը օրերին, նպատակահարմար չէ. «Կարծում եմ, որ իմաստ չկար, պարո՛ն Մարուքյան»։
Վարման կարգով հարցերից և ելույթներից հետո պատգամավորները քվեարկեցին։
Այսպես, ձայների 35 կողմ 84 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանը մերժեց Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդումը։
Հարակից հրապարակումներ`
- «Երբ ամեն անգամ բողոքի ձայն է բարձրանում, Հարությունյանը սպառնում է քրեական գործերով»
- Դուք ձեր տնեցիներով հավաքվեք, ինչ ու ոնց ուզում եք, արեք. պատգամավորը՝ նախարարին
- Ձեր՝ հեղափոխական խմբի առաջնորդ լինելու թեզը բաժակաճառ է բոլորի համար. Անի Սամսոնյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Պատգամավորը մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ է ստացել վարակման դեպքերի մասին