«Հրապարակ». Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար իշխանությունը գործող մարզպետից մրցունակ թեկնածու չի գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում քննարկվում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը։ Իսկ գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եկող տարի կառաջադրվի Վանաձորի ընտրություններում՝ որպես քաղաքապետի թեկնածու։
Իշխանությունը մարզպետից մրցունակ թեկնածու չի գտնում այդ պաշտոնի համար, քանի որ դիմացը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է լինելու և Մարուքյանների թեկնածուն։ Ճի՞շտ է, որ շուտով գործադիր եք տեղափոխվելու՝ մարզպետի կարգավիճակում. երեկ հարցրինք Արեն Մկրտչյանին։ «Անդրեյ Ղուկասյանը շարունակում է պաշոնավարել որպես Լոռու մարզպետ, իմ հետ կապված նման քննարկում գոյություն չունի թիմի ներսում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: