«Հայինկասացիա»-ի աշխատողները կառավարության դիմաց են
«Հայինկասացիա» ՓԲԸ 200 աշխատակիցները օգոստոսից գործազուրկ են: Նրանք այսօր բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առջև: Նշում են, որ անհայտ պատճառաբանությամբ են կորցրել իրենց աշխատանքը:
«Պատճառաբանություն չկա, խաբեությամբ: ԿԲ նախկին, ներկա նախագահները ժողով են արել, խոսել են, որ անպայման բոլորին գործով ապահովելու են, հիմա բոլորն առանց աշխատանքի են մնացել: Ընդամենը 23-25 հոգու են ընդունել աշխատանքի»,- ասում են ակցիայի մասնակիցները:
Նրանց խոսքով, որպես հիմնավորում նշում են՝ «եկամուտ չունենք, բայց խաբել են, շատ մեծ եկամուտներ ունենք»:
«Պահանջում ենք վերականգնել «Հայինկասացիա» բաժինը: Մեր աշխատանքը հիմա կատարում է «Արարատ ինկասացիան», բանկերը բողոքում են, որ ուշացնում են գումարը: Նաև աշխատանքի կանոնները խիստ խախտում են, աշխատողներն առանց զենքի են դուրս գալիս աշխատանքի»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Նրանք նշեցին, որ «Հայինկասացիան» ունեցել է 7-8 բաժնետեր, հիմա դարձել է մեկ փայատեր: Դիմել են ԱԺ, վարչապետին, զրո պատասխան:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Ջավադյանը խոստացել էր, որ «Հայինկասացիայի» ոչ մի աշխատող գործազուրկ չի մնա, մինչդեռ հակառակն է
- Փաստաբանը դիմել է Փաշինյանին՝ «Հայինկասացիա»-ում ստուգումներ նշանակելու խնդրով
- Փաստաբան. Հայինկասացիայի աշխատակիցներին պակաս են վճարել
- Հայինկասացիայի 200 աշխատակիցներ կդառնան գործազուրկ. «Մեզ խաբել են»
- «Հայինկասացիա»-ի Երևանի բաժնում լարված մթնոլորտ է. որոշ աշխատակիցներ չեն ստացել իրենց պարգևատրումները