Փաշինյանը ներկա է ՔՊ նիստին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստ է հրավիրել: Նիստի օրակարգը դեռևս հայտնի չէ: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ armlur.am-ը գրել էր, որ այսօրվա հավաքին մասնակցելու են նաև մարզպետները, կառավարության մյուս անդամները, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես, առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան և կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Ընդ որում, այդ որոշումները կայացվում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում:
Հետաքրքիր է, որ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին որոշումը վախեցրել է իշխանություններին և նրանք ցանկանում են հասկանալ՝ ինչու է թիմի ներսում այսպիսի իրավիճակ ստեղծվել և ներսում դժգոհողների նոր ալիք է հասունանում: Հավելենք, որ առաջիկայում նաև մարզպետների փոփոխություն է սպասվում. նիստում կքննարկվի նաև այդ հարցը: