Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 179 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 2937 դեպք: Ապաքինվածների քանակը ավելացել է 10-ով և կազմել 1422։
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 6 633 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան