ՍԴ նորընտիր դատավորներից երկուսը երդվեցին
Խորհրդարանը վերսկսել է աշխատանքները։ Նիստը մեկնարկեց ՍԴ նորընտիր անդամների երդման արարողությամբ։
Առաջինը նախագահի կողմից առաջադրված ՍԴ անդամի թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը երդվեց։ Բայց, նախքան երդման արարողությունը, նա ԱԺ նախագահից հետաքրքրվեց՝ գոնե երդման պահին կարո՞ղ է դիմակը հանել, որին ի պատասխան Արարատ Միրզոյանն ասեց՝ դե հանեք։
Արթուր Վաղարշյանն էլ դիմակը հանեց, ապա սկսեց իր խոսքը. նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա նաև խորհրդարանին՝ իր վստահության քվեի համար։
«Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»,- երդման տեքստը կարդաց Արթուր Վաղարշյանը։
Պատգամավորներն էլ ծափերով շնորհավորեցին նրան։
Կառավարության առաջադրած ՍԴ անդամի թեկնածու Էդգար Շաթիրյանը ևս նախքան երդման տեքստը կարդալը նախ շնորհակալություն հայտեց ՀՀ Կառավարությանը՝ իրենց ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու համար, և ՀՀ խորհրդարանին՝ վստահության համար.
«Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վաղարշյանին ընտրեցինք, քանի որ այս անգամ անկեղծ և անմիջական էր. Սիմոնյան
- Չեմ ուզում այս պատասխանատու ամբիոնի մոտ կանգնած որևէ ավելորդ արտահայտություն անել. Էդգար Շաթիրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան