Կձևավորվի աշխատանքային խումբ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախաձեռնությամբ ս.թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ կոնֆերանս՝ «Ազգային կրթությունը և առաջարկվող հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի բովանդակությունը» թեմայով։ Այս մասին հայտնում են «Ազգային օրակարգ» կուսակցությունից:
Կոնֆերանսի մասնակիցները նշել են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի մշակման գործընթացում ցուցաբերվել է ոչ պատշաճ վերաբերմունք հայագիտական առարկաների և ռազմահայրենասիրական դաստիարակության նկատմամբ, ակնառու է պատմական տվյալների խեղաթյուրում և հիմնավոր փաստարկների բացակայություն։ Ընդգծվել է, որ առարկայական առանձին ծրագրերում ներկայացված փոփոխությունները խորացնում են ապազգային միտումները, նպատակ ունենալով ստորադասել հայոց ինքնության առանցքային տարրերը՝ լեզուն, պատմությունը, մշակույթը և կրոնը՝ փոխարենը շեշտադրելով «ունիվերսալ» կրթության կարևորությունը։ Արձանագրվել է, որ արդիական կրթությունը պետք է ձևավորվի ազգայինի և համամարդկային լավագույնի համադրությամբ և ոչ երբեք հակադրությամբ կամ ենթակարգմամբ։
Կոնֆերանսի մասնակիցները իրենց վճռական անհամաձայնությունն են հայտնել ազգային կրթության ոլորտում ՀՀ գործող իշխանությունների կողմից որդեգրած ռազմավարությանը և գործելաոճին: Շահագրգիռ քննարկման արդյունքում համատեղ որոշում է կայացվել ստեղծել ժամանակավոր աշխատանքային խումբ, նպատակ ունենալով իրականացնել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի վերջնականացման ու հաստատման գործընթացի շարունակական մշտադիտարկում, ինչպես նաև հասանելի բոլոր միջոցներով ապահովել ու նպաստել հայեցի ազգային կրթական բովանդակության ձևավորումանն ու պահպանմանը:
Հարակից հրապարակումներ`
- Էստեղից-էնտեղից բերված տարբեր մարդիկ չպետք է մշակեին կրթության չափորոշիչները. Բախշյան
- «Ես և շրջակա աշխարհը» դասագրքում Ստամբույլան և Լանզարոտեի կոնվենցիաներից սկզբունքներ են սողոսկել. Թոփուզյան
- ԱՕԿ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթական վայրիվերումների հետքերով