Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է. Վանեցյան
«Նիկոլ Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս»,- հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նաև նշել է. «Թվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք այլևս չի կարող զարմացնել։ Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա այսօրվա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի և մարդու անդառնալի անկումը։ Այն անընդունելի է բազմաթիվ հարթություններում։
Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է։ Մենք վստա՞հ ենք, որ արտաքին հարաբերություններում նույնպես չի իջնում այս մակարդակին: Վստա՞հ ենք, որ անվտանգության խնդիրներում նույնպես այս մակարդակն ու պատկերացումները չեն տիրում։
Ուրեմն՝ հակազդեցությունը պետք է լինի ոչ թե միջանձնային մակարդակում, այլ՝ համընդհանուր։ Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական»:
Հարակից հրապարակումներ`
- Երբ իշխանությունները «դուխ» կունենան և անվանական ինչ-որ բան կասեն, կստանան համարժեք պատասխան. Տոնոյան
- Շարմազանով. Գործադիրի ղեկավարն ու նրա թիմը քաղաքական բանավեճը վեր են ածել զզվելի ու անձնական վիրավորանքներով լի «բազարի»
- Պատգամավորներ կան, որոնք մնացել են անցյալում և վերջնականապես գնալու են անցյալ. Սիմոնյան