Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը մասնակցում են Բունդեսլիգային
Գերմանիայում մեկնարկել է երկրի ակումբային առաջնությունը՝ Բունդեսլիգան։ Համավարակով պայմանավորված մրցաշարին մասնակցում են 8 թիմեր։ Բունդեսլիգայի ուժեղագույն Բադեն-Բադեն ակումբի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքից:
Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գեորգ Մեյերի հետ, իսկ Մովսեսյանը հանդես չի եկել։ Բադեն-Բադենը 6,5- 1,5 հաշվով հաղթանակ է տոնել Դեյսիզաու թիմի նկատմամբ։
2-րդ տուրում հանդես կգա Սերգեյ Մովսեսյանը, իսկ Լևոն Արոնյանը պահեստայինների թվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները