Արսեն Ջուլֆալակյանը բանավեճի է հրավիրում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին
Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․ Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ՝ մանդատը վայր դրած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
Հիշեցնենք, որ նա օրերս հայտարարեց մանդատը վայր դնելու մասին՝ նշելով, որ իր որոշման պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ անհամաձայնությունն է։
«Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։
Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։
Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․
Ես չէի ուզում, նա ստիպեց
Հ․Գ․կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,- գրել է Ջուլֆալակյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ջուլֆալակյանն ամեն ձևով ապացուցել է, որ ինքը ճիշտ քայլի է դիմել, քանի որ այլ ելք չի ունեցել
- Մինչև վերջերս գրեթե նույն շրջանակները «մեղադրում» էին մանդատս չդնելու, իսկ հիմա՝ դնելու համար. Ջուլֆալակյան
- Ջուլֆալակյանի տարաձայնությունը հիմնականում ԿԳՄՍ փոխնախարարի հետ էր. Սոֆյա Հովսեփյան
- Մակունցը հրաժարվեց մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հարցը
- Արարատ Միրզոյանը՝ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին