Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը գրում է աշխատանքից ազատման դիմում
«Հաշվի առնելով Առողջապահության Նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը:
Նա հայտնում է, որ կլինիկայի ողջ անձնակազմով գրում են աշխատանքից ազատման մեր դիմումները և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը։
Կլինիկայի ղեկավար՝ Դավիթ Զոհրաբյան
Բաժանմունքի վարիչ՝ Լիանա Սաֆարյան
Բժիշկ Ուռուցքաբան՝ Սամվել Բարդախչյան
Բժիշկ Ուռուցքաբան՝ Ջեմմա Առաքելյան
Ավագ բուժքույր՝ Լիլիթ Թունյան
Բուժքույր՝ Անգին Մանուկյան
Բուժքույր՝ Էսթեր Նազարեթյան
Բուժքույր՝ Գոհար Արշակյան
Բուժքույր՝ Ասյա Գալստյան
Բուժքույր՝ Անահիտ Հովհաննիսյան
Քույր-տնտեսուհի՝ Թերեզա Ղազարյան
Մայրապետ՝ Ռուզաննա Մկրտչյան
Մայրապետ՝ Անահիտ Ավագյան
Հարակից հրապարակումներ`
- Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկներն ազատման դիմում են ներկայացրել
- Ազատման դիմում է ներկայացրել Գևորգ Թամամյանը